Պանևեժիս
From Wikipedia, the free encyclopedia
Պանևեժիս, կամ Պանյավեժիս (լիտ.՝ Panevėžys, լեհ.՝ Poniewież, մինչ 1917 թվականը՝ Պոնևեժ), քաղաք Լիտվայի հյուսիսում։ Լիտվայի հինգերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։ Հանդիսանում է Պանևեժիսի նահանգի ու Պանևեժիսի շրջանի վարչական կենտրոնը։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պանևեժիս | |||||
լիտ.՝ Panevėžys լեհ.՝ Poniewież | |||||
| |||||
Երկիր | Լիտվա | ||||
Նահանգ | Պանևեժիսի նահանգՊանևեժիսի նահանգ | ||||
Շրջան | Պանևեժիսի շրջան | ||||
Համայնք | Panevėžys City Municipality? | ||||
Հիմնադրված է | 1503[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1503 | ||||
Այլ անվանումներ | Պոնևեժ | ||||
Տվյալ կարգավիճակում | 1837 թվականից | ||||
Մակերես | 52 կմ² | ||||
ԲԾՄ | 61 մետր | ||||
Խոսվող լեզուներ | լիտվերեն | ||||
Բնակչություն | 97 343 մարդ (2013) | ||||
Խտություն | 2 153 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | 96 % լիտվացիներ 2,6 % ռուսներ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+370) 45 | ||||
Փոստային ինդեքս | LT-35001 | ||||
Փոստային դասիչ | 35001 | ||||
Պաշտոնական կայք | panevezys.lt | ||||
| |||||
Փակել
Քաղաքը տեղակայված է Նևեժիս (Նեմանի վտակ) գետի երկու ափերին, Վիլնյուսից 135 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կաունասից 109 կմ և Կլայպեդայից 240 կմ հեռավորության վրա։ Ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 50 կմ²։
Պանևեժիսի տարածքում են հատվում Լիտվայի կարևոր ավտոմայրուղիներն ու «Վիա Բալթիկա» միջազգային մայրուղին, որ կապում է Վիլնյուսը Ռիգային։ Երկաթուղագծերը միացնում են Դաուգավպիլսն ու Շյաուլյայը։ Գործում են տեղական նշանակություն ունեցող 2 օդանավակայաններ։