Պանչևո
From Wikipedia, the free encyclopedia
Պանչևո (սերբ.՝ Панчево, արտասանություն: [pâːnt͡ʃe̞v̞ɔ̝], սլովակ.՝ Pánčevo), քաղաք Սերբիայի Հանրապետության Վոյեվոդինայի ինքնավար մարզում։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պանչևո | |||||
սերբ.՝ Панчево | |||||
| |||||
Պանչևո քաղաքը | |||||
Երկիր | Սերբիա | ||||
Մարզ | ՎոյեվոդինաՎոյեվոդինա | ||||
Համայնք | City of Pančevo? | ||||
Քաղաքապետ | Սաշա Պավլով | ||||
Մակերես | 148,8 կմ² | ||||
ԲԾՄ | 80 մ | ||||
Խոսվող լեզուներ | Սերբերեն | ||||
Բնակչություն | 76,203 մարդ (2011) | ||||
Խտություն | 512 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 013 | ||||
Փոստային ինդեքս | 26000 | ||||
Փոստային դասիչ | 26101 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PA | ||||
Պաշտոնական կայք | pancevo.rs | ||||
| |||||
Փակել
Քաղաքի տարածքով հոսում են Արևելյան Եվրոպայի խոշորագույն Դանուբ և Տիմիշ ջրառատ գետերը։ Պանչևոն գտնվում է Սերբիայի, Ռումինիայի և Հունգարիայի միջև «բաժանարար գիծ» հանդիսացող Բանատ պատմական շրջանում և համարվում է Սերբիայի Հարավային Բանատի շրջանի վարչական կենտրոնը։
Պանչևոն բնակչության թվով Վոյեվոդինայի ինքնավար մարզի չորրորդ ամենամեծ քաղաքն է։ Ըստ 2011 թվականի նախնական տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 76,203 մարդ։ Նույն թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը հասնում էր 123 414-ի։