![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Ebavere_Hill.jpg/640px-Ebavere_Hill.jpg&w=640&q=50)
Պանդիվեռե
From Wikipedia, the free encyclopedia
Պանդիվեռե բարձրավայր (էստ․՝ Pandivere kõrgustik), Էստոնիայի հյուսիսային և կենտրոնական մասի չորս ամենամեծ բարձրավայրերից մեկը։ Գտնվում է ալիքաձև հարթավայրում, մինչև 166 մ բարձրությամբ։ Անվանումը ստացել է Լյաենե-Վիրումաա նահանգի Վեյկե-Մաառյա շրջանի Պանդիվեռե գյուղի անունով[1][2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդիվեռե (այլ կիրառումներ)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Ebavere_Hill.jpg/640px-Ebavere_Hill.jpg)
Տարածվում է Ռավեռե և Պայդե քաղաքների միջև, հարավում հասնելով մինչև Վիռտսյառվ լիճը։ Կազմված է հիմնականում կրաքարերից։ Ծովի մակերևույթից բարձրությունը բարձրավայրի ծայրամասերում կազմում է 80 մ, ամենաբարձր կետերն են Էմումյագին (էստ․՝ Emumägi 166 մ, սա Էստոնիայի հյուսիսային մասի ամենաբարձր կետն է), Կելավեռեն (էստ․՝ Kellavere Mägi, 156 մ) և Էբավեռեն (էստ․՝ Ebavere mägi, 146 մ)[2]։