Պանդայի դիվանագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Պանդայի դիվանագիտություն, հսկա պանդաների օգտագործումն է Չինաստանի կողմից՝ որպես դիվանագիտական նվեր այլ պետություններին։ Այս քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս Թան արքայատոհմի կառավարման տարիներից[1], երբ կայսրուհի Վու Զեթիանը (625–705 թվականներ) մի քանի պանդաներ էր ուղարկել Ճապոնիայի կայսրին[2]։