From Wikipedia, the free encyclopedia
Պայտի տեսություն, քաղաքագիտության տեսություններից մեկը, ըստ որի ծայրահեղ ձախերն ու ծայրահեղ աջերն իրականում անտագոնիստներ չեն և չեն գտնվում գծային քաղաքական սպեկտրի հակառակ բևեռներում, այլ շատ բաներով նման են իրար՝ հիշեցնելով պայտի ծայրեր։ Տեսության հեղինակը ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ժան Պիեռ Ֆեյն է[1]։
Առաջին անգամ եզրույթը կիրառվել է Ժան Պիեռ Ֆեյի «Le Siècle des idéologies» գրքում, որը լույս է տեսել 2002 թվականին[2]։ Տեսությունը ձևակերպվել է Լիփսեթի, Բելի և «պլյուրալիստական դպրոցի» այլ գիտնականների աշխատությունների ազդեցության տակ[3]։
2006 թվականին եզրույթը կիրառվել է իսրայելական ԶԼՄ-ներում՝ ծայրահեղ ձախերի և ծայրահեղ աջերի՝ հրեաների նկատմամբ ունեցած թշնամանքը բնորոշելու համար[4]։
Իր էսեներից մեկում Յոզեֆ Յոֆեն՝ «Roland Berger Strategy Consultants»-ի՝ ռազմավարական խորհրդատվության ոլորտում աշխարհի ամենախոշոր կազմակերպություններից մեկի վերլուծաբաններից մեկը, գրել է հետևյալը․
Կարո՞ղ է արդյոք գլոբալացումը հաղթահարել աճող խնդիրները։ Գլոբալացիայի դեմ աննկատ ապստամբությունն իրականում նախորդում էր 2008 թվականի ճգնաժամին։ Ամբողջ Արևմուտքում պոպուլիզմն սկսեց ցույց տալ իր դեմքը 2000-ականների կեսերին։ Դրա օրինակներից են Գերմանիան և Ավստրիան, որտեղ պոպուլիստական կուսակցությունները մեծ քանակությամբ ձայներ ստացան իզոլյացիոնիզմի, պրոտեկցիոնիզմի և ազգային հարստության վերաբաշխման տեսլականների տակ։ Գերմանիայում ձախ պոպուլիզմն էր («Die Linke»), իսկ Ավստրիայում, ընդհակառակը, ծայրահեղ աջերը 2008 թվականի ընտրություններում ստացան ձայների մոտ 30%-ը։ Աջերն ու ձախերը միասին պատկերում են «պայտի տեսությունը» ժամանակակից քաղաքականության մեջ․ այնքան են կորացնում, որ ծայրերը գրեթե դիպչում են միմյանց[5]։ |
Ըստ որոշ պնդումների՝ Հյուսիսային Կորեան գաղափարապես ծայրահեղ աջ կամ ֆաշիստական պետություն է[6]։ Բրայան Մայերսն իր «The Cleanest Race» («Մաքրագույն ռասա») գրքում պնդում է, որ Հյուսիսային Կորեան գաղափարապես ծայրահեղ աջ պետություն է՝ քսենոֆոբիայի ու ծայրահեղ ազգայնականության քարոզման, ինչպես նաև նախկին և ներկայիս ղեկավարների պսևդոկրոնական փառաբանման և կառավարության ռասայական հռետորության շնորհիվ։ Միևնույն ժամանակ հյուսիսկորեական ռեժիմը իրեն ներկայացնում է որպես չուչխե պետական գաղափարախոսության միջոցով սոցիալիզմի ջատագով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.