![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Istanbul_31.jpg/640px-Istanbul_31.jpg&w=640&q=50)
Պայթյուն Ստամբուլում (2016)
From Wikipedia, the free encyclopedia
Պայթյուն Ստամբուլում 2016 թվականի հունվարի 12-ին (թուրքերեն՝ Ocak 2016 İstanbul saldırısı), ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 12-ին Ստամբուլի պատմական կենտրոնում` Սուլթանահմեդ հրապարակում։ Վերջնական տվյալներով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել` 15-ը։ Զոհերի մեծ մասը զբոսաշրջիկներ էին, հիմնականում` Գերմանիայից[1] և Նորվեգիայից։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնում` Թեոդոսիայի սյան մոտ, որը քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկն է[2]։
Արագ փաստեր Պայթյուն Ստամբուլում, Տեսակ ...
Պայթյուն Ստամբուլում | |
---|---|
![]() | |
Տեսակ | ահաբեկիչ-մահապարտի պայթյուն և զանգվածային սպանություն |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Ֆաթիհ |
Տարեթիվ | հունվարի 12, 2016 |
Զոհվածներ | 11 մարդ |
Վիրավորներ | 14 |
Փակել
Ըստ տվյալների` պայթյուն իրականացրել է Սիրիայից ժամանած ահաբեկիչը[3], որն այստեղ էր եկել փախստականի կարգավիճակով[4]։ Նա գործի է դրել ինքնաշեն պայթուցիկը տրամվայի կայարանում, երբ մոտակայքով անցնում էր տուրիստական խումբը։ Ահաբեկիչը ԴԱԻՇ-ի անդամ է եղել[5]։