Պայա Յովանովիչ
սերբ նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Պայա Յովանովիչ (Պավել) (սերբ. Պավլե "Паја" Јовановић, հունիսի 16, 1859(1859-06-16)[1][2][3][…], Վրշաց, Voivodeship of Serbia and Banat of Temeschwar, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 30, 1957(1957-11-30)[4][3][5], Վիեննա, Ավստրիա[6]), սերբ նկարիչ, իր ստեղծագործության մեջ մարմնավորել է նկարչության իրատեսական ոճը։ Որպես ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ Պայա Յովանովիչը աջակցել է գեղանկարչության ակադեմիական դպրոցի ավանդույթները, չնայած, որ նրա շուրջը տեղի էին ունենում գլոբալ փոփոխություններ, համաշխարհային պատերազմներ, սոցիալական աղետներ՝ վերանում էր կայսրությունների աշխարհը և առաջ էին գալիս հեղափոխական, իսկ այնուհետև սոցիալիստական պետությունների նոր կարգեր։ Պայա Յովանովիչը եղել և մնում է հայտնի սերբ արվեստագետներից մեկը։ Նրա հետաքրքրությունն ազգի կյանքի, պատմական թեմաների նկատմամբ ազդեցություն է ունեցել մշակույթի և արվեստի ոլորտում նրա ձևավորման վրա, սերբերի ազգային ինքնագիտակցության, նրանց հայրենասիրության վրա[7]։
Պայա Յովանովիչ սերբ.՝ Павле Јовановић | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1859(1859-06-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վրշաց, Voivodeship of Serbia and Banat of Temeschwar, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1957(1957-11-30)[4][3][5] (98 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[6] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Ավստրիա, Ավստրո-Հունգարիա և Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (1880) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիական ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Proclamation of Dušan's Law Codex?, Q12748989? և Սերբերի արտագաղթ (կտավ) |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա |
Կայք | pajajovanovic.rs |
Paja Jovanović Վիքիպահեստում |