![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Brazil_State_Alagoas.svg/langhy-640px-Brazil_State_Alagoas.svg.png&w=640&q=50)
Պալմարիս
From Wikipedia, the free encyclopedia
Պալմարիս (պորտ.՝ Palmares), փախստական սևամորթ ստրուկների կողմից հիմնված պետություն (կիլոմբու) Բրազիլիայի հյուսիս-արևելքում, Պերնամբուկու կապիտանության արմավենու (palmae, այստեղից էլ անունը) անտառներում (ներկայիս Ալագոաս նահանգի տարածքում)՝ 1605-1694 թվականներին։
Պալմարիս | |
---|---|
![]() | |
Կարգավիճակ | պատմական պետություն և կիլոմբու |
Մտնում է | Ալագոաս և Պերնամբուկու |
Ազգաբնակչություն | 11 000 մարդ (1690) |
Կրոն | traditional African religion? |
Հիմնադրված է | 1605 թ. |
Բրազիլիայի ստրկատիրական ժամանակաշրջանում սևամորթ ստրուկները, որոնք ենթարկվում էին դաժան շահագործման, փախչում էին անտառները և հիմնում ամրացված ավաններ՝ կիլոմբուներ։ 1630-ական թվականներին մի քանի կիլոմբուս միավորվեցին պարզունակ ավատատիրական (տոհմացեղային կազմակերպության տարրերով) պետության մեջ։
Պետության գլուխ կանգնած էին ցմահ ընտրվող առաջնորդը և ավագների խորհուրդը։
Պալմարիսի բնակչությունը (20 000 մարդ) զբաղվում էր հողագործությամբ, արհեստներով, հնդկացիների հետ կատարում փոխանակային առևտուր։ Պայքարել է պորտուգալական և նիդեռլանդական գաղությաին իշխանությունների դեմ՝ փորձելով պաշտպանել սեփական անկախությունը։
1694 թվականին տեղի ունեցավ մեծ ճակատամարտ, որի ժամանակ Պալմարիսի բնակիչների մեծ մասը զոհվեց։
1696-1697 թվականներին գաղութարարներն ավերեցին Պալմարիսի վերջին ամրությունները։
![]() |
Սա Բրազիլիայի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 85)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմարիս» հոդվածին։ |