Պադերբորն
քաղաք Գերմանիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Գերմանիայում From Wikipedia, the free encyclopedia
Պադերբորն (գերմ.՝ Paderborn [ˈpaːdɐˌbɔʁn], ստորին գերմաներեն՝ Patterbuorn, Paterboärn)՝ քաղաք Գերմանիայում, գտնվում է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հյուսիս-արևելքում։ Մինչև 1802 թվականը եղել է Պադերբորնյան եպիկոպոսություն-իշխանության մայրաքաղաքը։ Ներկայումս հանդիսանում է Պադերբորնի արքեպարքիայի մայրաքաղաքը։ Պադերբորն համայնքի կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը։ Գտնվում է Արևելյան Վեստֆալիա-Լիպպե (գերմ.՝ Ostwestfalen-Lippe) տարածքի կենտրոնում՝ Դետմոլդ վարչական շրջանում և ունի շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Բնակչությունը կազմում է 143.659 մարդ (2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։
Պադերբորն | |||||
Paderborn | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Paderborn? | ||||
Մակերես | 179,59 կմ² | ||||
ԲԾՄ | 94±1 մետր | ||||
Բնակչություն | 148 677 մարդ (2016) | ||||
Խտություն | 827,9 մարդ/կմ² մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 05252, 05254, 05251, 05293 | ||||
Փոստային դասիչ | 33098–33109 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PB | ||||
Պաշտոնական կայք | paderborn.de(գերմ.) | ||||
| |||||
Պադերբորնը տեղակայված է Վեսթֆալյան ցածրավայրի հյուսիս-արևելյան մասում, Լիպպե գետի անմիջական հարևանությամբ՝ Պադեր գետի վրա, հյուսիսից հարավ ձգվող Պադերբորնյան սարահարթի և արևելքում գտնվող Էգգե լեռան ստորոտներին։ Քաղաքի անունը ծագել է Պադեր գետից, որը սկիզբ է առնում ավելի քան 200 աղբյուրներից և ունի ընդամենը 4 կմ երկարություն և հանդիսանում է Գերմանիայի ամենակարճ գետը։ Վերոնշյալ գետերից բացի քաղաքի տարածքում կան նաև մի քանի լճեր՝ Ալտենզեններզեե, Լիպպեզեե, Պադերզեե, Նեսթհաուզերզեե,Ռոթեզեե, Հաբիհթզեե, Թալեզեե, Ֆիշթայհե։ Քաղաքի ամենաբարձր կետը գտնվում է Նոյենկաբեն շրջանում՝ 347 մ, իսկ ամենացածր կետը Զանդ շրջանում՝ 94 մ։
Քաղաքից ոչ հեռու գտնվում է Վեվելսբուրգ ամրոցը։
Պադերբորնին սահմանակից են մի քանի քաղաքներ և համայնքներ։ Հյոֆելհոֆ, Բադ-Լիպշպրինգե, Ալտենբեկեն, Լիխտենաու, Բորխեն, Զալցկոտտեն և Դելբրյուկ համայնքները պատկանում են Պադերբորն շրջանին։ Այդ պատճառով քաղաքի բնակչությունը գերազանցում է 100 000-ը։ Այժմ քաղաքը պատկանում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային հողի միջին մեծության քաղաքների շարքին։ Միաժամանակ Պադերբորնը համարվում է Գերմանիայի շրջանային ենթակայության երկրորդ խոշոր քաղաքը՝ Նոյսից հետո։
Քաղաքային խորհուրդ և քաղաքապետ ընտրվում է 5 տարին մեկ։
[1] | 2009—2014 | 2004—2009 | 1999—2004 | 1994—1999 | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Կուսակցություն | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը | Պատգամ․ թիվը | Ձայների բաժինը |
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միություն | 29 | 43 % | 30 | 53 % | 32 | 55 % | 31 | 50 % |
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցություն | 13 | 19 % | 13 | 22 % | 15 | 25 % | 17 | 28 % |
Կանաչների կուսակցություն | 10 | 15 % | 6 | 10 % | 5 | 8 % | 7 | 11 % |
Ազատ դեմոկրատների կուսակցություն | 8 | 12 % | 4 | 6 % | 2 | 5 % | 0 | 4 % |
Անկուսակցականներ | 3 | 4 % | 3 | 5 % | 4 | 7 % | 4 | 7 % |
Պադերբորնի դեմոկրատական նախաձեռնություն | 5 | 7 % | 2 | 4 % | - | - | - | - |
Ընդամենը | 68 | 100 | 58 | 100 | 58 | 100 | 59 | 100 |
Մասնակցություն | 45 % | 48 % | 50 % | 80 % |
2004 թվականի տվյալներով Պադերբորնի բնակիչների 55 % կաթոլիկներ էին, 20 % բողոքականներ և 25 % այլ դավանանքի հետևորդներ։ Պադերբորնում կա երկու իսլամադավան համայնք և հրեական մեկ համայնք՝ սինագոգով։
Պադերբորնի զինանշանն իրենից ներկայացնում է 4 ուղղահայաց ոսկեգույն սյուներ, որոնք գծված են կարմիր ֆոնի վրա՝ ոսկե խաչով կարմիր վահանի տակ։ Քաղաքի ավանդական գույներն են համարվում կարմիրը և դեղինը։ Զինանշանը հաստատվել է 1931 թվականին՝ Պրուսիայի ներքին գործերի նախարարության կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.