From Wikipedia, the free encyclopedia
Չորոճողներ (լատին․՝ Nonruminantia) կամ խոզայիններ (լատին․՝ Suina)՝ երկսմբակավորների կարգ, ենթակարգն ընդգրկում է 3 ընտանիքներ՝
Չորոճողներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Suina Gray, 1868 | ||||||||||||||
Ընտանիքներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Հետևյալ գծապատկերով ցույց է տրվում խոզայինների և մշկախոզայինների տեսակների ներսում ազգակցական կապերը.
Cetartiodactyla |
| ||||||||||||||||||||||||
Գետաձիայիններ (լատին․՝ Hippopotamidae) երկսմբակավորների ընտանիք, ընդգրկում են 2 դաս՝ սովորական և գաճաճ գետաձիերից, որոնք բնակվում են Աֆրիկայում։
Գետաձին ամենևին նման չէ ձիուն, պարզապես նրա նման փռնչացնում է։ Սովորական գետաձին խոշոր խոտակեր է։ Մարմնի երկարությունը 5 մ է, քաշը 4,5 տ է։ Ունի հաստ մաշկ, հսկա գլուխ։ Ապրում է հոտերուվ, օրվա մեծ մասն անցկացնում է ջրում, սնվում է ջրային բույսերուվ։ Գաճաճ գետաձիու մարմնի երկարությունը 1,5 մ է, քաշը 240 կգ է։ Տարածված են ջրամերձ վայրերում։ Ուտում են բույսերի արմատներ։
Խոզայինների ընտանիքը (լատին․՝ Suidae) ներառում է 5 ցեղի 19 տեսակի խոզեր։ Վայրի խոզերը բնակվում են Եվրասիայում և Աֆրիկայում, իսկ ընտանի խոզը տարածված է բոլոր մայրացամաքներու։ Վայրի խոզին անվանում են վարազ։
Վարազը ուտում է ամեն ինչ՝ պտուղներ, խխունջներ, ձվեր և այլն։ Մարմնի երկարությունը 2,4 մ է իսկ քաշը 270 կգ է, ապրում է 20 տարի։ Ընտանեկան խոզը քաշով ու մեծությամբ գերազանցում է վարազին։ Ընտանեկան խոզը լույս աշխարհ է բերում 10-12 ձագ։ Խոզի ձագերը գիրանում են արագ։ Հայտնի է ընտանեկան խոզի 100 տեսակ։
Մշկախոզայինների ընտանիքը (լատին․՝ Tayassuidae) կազմված է 4 տեսակի կենդանիներից, որոնք նախկինում ընդգրկվում էին խոզայինների ընտանիքում։ Մշկախոզերը փոքր են մյուս խոզերից։ Մարմնի երկարությունը 1մ է, իսկ քաշը 30կգ։ Տարածված են Ամերիկայում։ Ամենահայտնին վզնոցավոր մշկախոզն է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորոճողներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորոճողներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.