![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/2017_%25EC%2595%2584%25EC%258B%259C%25EC%2595%2584_%25EB%25AA%25A8%25EB%258D%25B8_%25ED%258E%2598%25EC%258A%25A4%25ED%258B%25B0%25EB%25B2%258C_%25EB%25A0%2588%25EB%2593%259C%25EC%25B9%25B4%25ED%258E%25AB_%252869%2529.jpg/640px-2017_%25EC%2595%2584%25EC%258B%259C%25EC%2595%2584_%25EB%25AA%25A8%25EB%258D%25B8_%25ED%258E%2598%25EC%258A%25A4%25ED%258B%25B0%25EB%25B2%258C_%25EB%25A0%2588%25EB%2593%259C%25EC%25B9%25B4%25ED%258E%25AB_%252869%2529.jpg&w=640&q=50)
Չոն Սո Մին
From Wikipedia, the free encyclopedia
Չոն Սո Մին (կորեերեն՝ 전소민, ապրիլի 7, 1986(1986-04-07)[1], Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Դեբյուտը տեղի է ունեցել MBC-ի Miracle սիթքոմում։ 2006 թվականին տեղի ունեցավ նրա մեծ էկրանային դեբյուտը՝ «Մոխրոտը» ֆիլմում։ Չոնը իր առաջին գլխավոր դերը խաղաց 2013 թվականին՝ MBC-ի «Արքայադուստր Ավրորա» հեռուստասերիալում[2]։ Նա ճանաչում է ստացել 2013 թվականին MBC դրամա մրցանակաբաշխությունում, որտեղ արժանացել է «Լավագույն նոր դերասանուհի» մրցանակին։ Նա ուշագրավ դերեր է ունեցել նաև «Վաղվա հաղթանակ» (2015) դրամայում, «Ինչ-որ բան 1 տոկոսի մասին» (2016) ռոմանտիկ կատակերգական դրամայում և «Խաչ» բժշկական թրիլերում[3]։
Չոն Սո Մին կորեերեն՝ 전소민 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1986(1986-04-07)[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Դոնդուկ իգական համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել |
![]() |
2017 թվականի ապրիլին Սոմինը, Յան Սեչանի հետ միասին, համալրեց հարավկորեական «Running Man» վարիետե շոուի կազմը[4]։
2020 թվականի հունվարին Չոնը հրատարակեց իր առաջին գիրքը՝ «Դու կարող ես ինձզանգահարել խմել խմելուց հետո» վերնագրով[5]։