From Wikipedia, the free encyclopedia
Չոի Ջին Հյոկ (հանգըլ՝ 최진혁, իսկական անունը՝ Կիմ Թե Հո (հանգըլ՝ 김태호), փետրվարի 9, 1986, Մոկփո, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Նրան ավելի մեծ ճանաչում են բերել «Ժառանգները», «Դատապարտված քեզ սիրել», «Գու ընտանիքի գիրքը», «Շտապ օգնության բժիշկները» և «Հարսնացուն և նախապաշարմունքները» դորամաներում (հեռուստասերիալ) խաղացած դերերը։
Չոի Ջին Հյոկ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Մոկփո, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա |
Կրթություն | Mokpo Deogin Middle School? |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ազգություն | Կորեացի |
Այլ անուն(ներ) | 김태호 ― Կիմ Թե Հո |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Չոի Ջին Հյոկ՝ Վիքիպահեստ | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կիմ Թե Հոն սկսել է իր դերասանական կարիերան 2006 թվականին, երբ արժանացավ Գրան պրի մրցանակի KBS հեռուստաընկերության տաղանդի մրցույթի ժամանակ։ 2010 թվականին նա սկսել է ներկայանալ իր բեմական անունով՝ Չոի Ջին Հյոկ՝ նկարահանվելով «Ամեն ինչ կարգին է, հայրիկի աղջիկ» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորել է իր առաջին գլխավոր դերը։ Նա նաև նկարահանվել է «Ինձ անհրաժեշտ է սիրավեպ» ռոմանտիկ կատակերգությունում (2011)[1]։
2013 թվականի փետրվարին Չոին բացառիկ պայմանագիր ստորագրեց դերասան Յանգ Վու Սանգի գործակալության՝ Red Brick House-ի հետ[2]։ Չոին այնուհետև մարմնավորեց կարևոր դեր «Ժառանգները» գերժամանակակից դրամայում[3]։
2014 թվականին նա մարմանվորեց իր գլխավոր դերը «Շտապ օգնության բժիշկները» ռոմանտիկ կատակերգությունում[4][5]։ Այնուհետև Չոին վերադարձավ հեռուստատեսություն «Դատապարտված քեզ սիրել» հեռուստասերիալով, որից հետո նկարահանվեց «Հարսնացուն և նախապաշարմունքները» հեռուստասերիալում։
2011 թվականին Ջին Հյոկը սկսել է ժամադրվել դերասանուհի Սոն Ըն Սոյի հետ, երբ նրանք հանդիպեցին «Իմ դուստրը ծաղիկ է» հեռուստասերիալի ժամանակ[6][7]։ Զույգը բաժանվել է 2013 թվականին[8]։
Տարի | Վերնագիր | Դեր | ՀԸ |
---|---|---|---|
2006-2007 | Պարզապես վազիր | Լի Հյուկ Ջին | KBS2 |
2007 | Դրամայի քաղաք "이웃의 한 젊은이를 위하여"[9] | Կիմ Բյունգ Յոնգ | KBS2 |
2007-2008 | Գեղեցկուհի | Օհ Ջա Հյուկ | KBS1 |
2008 | Քաղաքի լեգենդները | Հյու Մուն | KBS2 |
2008-2009 | Դու իմ թանկագինն ես | Հա Դոնգ Վու | KBS2 |
2009 | Քաղաքի լեգենդները։ Արի ինձ հետ դժոխք | Լի Ռանգ | KBS2 |
2010 | Պաստա | Սոնվու Դեոկ | MBC |
2010-2011 | Ամեն ինչ կարգին է, հայրիկի աղջիկ | Չոի Հյուկ Կի | |
2011 | Ինձ անհրաժեշտ է սիրավեպ | Բա Սանգ Հյուն | tvN |
2011-2012 | Իմ դուստրը ծաղիկ է | Գու Սանգ Հյուկ | |
2012 | Միսիս Պանդա և Միստր Հեդգեհոգ | Չոի Վոն Իլ | Channel A |
2013 | Գու ընտանիքի գիրքը | Գու Վոուլ Յանգ | |
Ժառանգները | Կիմ Վոն | ||
2014 | Շտապ օգնության բժիշկները | Օհ Չանգ Մին | tvN |
Դատապարտված քեզ սիրել | Դանիել Փիթ | ||
2014-2015 | Հարսնացուն և նախապաշարմունքները | Գու Դոնգ Չի | |
Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
2012 | Խուլ կլինիկա | Մին Սու |
2013 | Երազի սկիզբը | Կիմ Ջան Սու |
2014 | Աստվածային ֆիլմ | Սան սու |
Տարի | Երգի վերնագիր | Դեր |
---|---|---|
2013 | Տխուր երգ | Տայ Վան |
Տարի | Երգի վերնագիր | Նշումներ |
---|---|---|
2011 | Բավարար մեռնելու | «Ամեն ինչ կարգին է, Հայրիկի աղջիկ» սերիալի սաունդթրեք |
2012 | Շրջված սեր | «Միսիս Պանդա և Միստր Հեդգեհոգ» սերիալի սաունդթրեք |
2013 | Լավագույն ցանկություններով՝ քեզ | Գու ընտանիքի գիրքը սերիալի սաունդթրեք[10] |
Մի՛ նայիր հետ | «Ժառանգները» սերիալի սաունդթրեք | |
2014 | Ծաղկի բուրմունք | «Շտապ օգնության բժիշկները» սերիալի սաունդթրեք[11] |
Տարի | Պարգև | Կատեգորիա | Առաջադրված աշխատանքը | Արդյունք |
---|---|---|---|---|
2006 | KBS Կենդանի աստղ | Գրան պրի | Չկա տվյալ | Հաղթանակ |
2013 | Ոճի 6-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն ոճի մրցանակ | Չկա տվյալ | Հաղթանակ |
ԱՊԱՆ աստղային մրցանակաբաշխություն | Լավագույն նոր աստղ | Գու ընտանիքի գիրքը | Հաղթանակ | |
MBC Դրամաների մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Գու ընտանիքի գիրքը | Առաջադրված | |
SBS Դրամաների մրցանակաբաշխություն | Նոր աստղ | Ժառանգները | Հաղթանակ | |
2014 | Բեյքսանի արվեստների մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Գու ընտանիքի գիրքը | Առաջադրված |
Ասիական Ռեյնբոու հեռուստաընկերության 2-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | Գու ընտանիքի գիրքը | Հաղթանակ | |
Կորեական դրամաների մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, դերասան | Ժառանգները | Առաջադրված | |
Ոճի 7-րդ մրցանակաբաշխություն | Թոփ 10 ոճեր | Չկա տվյալ | Առաջադրված | |
Մեծ զանգ 51-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Աստվածային ֆիլմ | Առաջադրված | |
Կապույտ վիշապի 35-րդ մրցանակբաշխություն | Լավագույն նոր դերասան | Աստվածային ֆիլմ | Առաջադրված | |
MBC Դրամաների մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, դերասան յուրահատուկ ծրագրում | Հարսնացուն և նախապաշարմունքները | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.