From Wikipedia, the free encyclopedia
Չիվիկի դամբարան կամ Չիվիկի արքայական դամբարան (շվեդ.՝ Kungagraven, Kungagraven i Kivik), Շվեդիայի Սկոնե նահանգի Չիվիկ քաղաքից հարավ-արևելք (55°41′ հս․ լ. 14°14′ ավ. ե.HGЯO), արևելյան ափեզրից 320 մ հեռու հայտնաբերված դամբարան է։ Թվագրված է մ․ թ․ ա․ 1000 թվական[2]։ Նման՝ բրոնզե դարի դամբարաններ Սկանդինավիայում տարածված են եղել և ավանդաբար կոչվել են ռյոսե։
Չիվիկի դամբարան | |
---|---|
Չիվիկի դամբարանի մուտքը | |
Տեսակ | tumulus?, հնագիտական հուշարձան, cairn? և դամբարանադաշտ |
Երկիր | Շվեդիա[1] |
Քաղաք | Q18333750?[1] |
Բնակավայր | Simrishamn Municipality?[1] |
Շինության ձև | դամբարան |
Kiviksgraven Վիքիպահեստում |
Երկար ժամանակ դամբարանը օգտագործվել է որպես քարհանք։ 1784 թվականին երկու գյուղացի այստեղ գերեզման են հայտնաբերել, որից հետո սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը։
Իր կառուցվածքով և չափերով դամբարանը առանձնանում է բրոնզե դարի եվրոպական այլ դամբարաններից։ Սարկոֆագների վրա ժայռապատկերներ կան, որոնք պատկերում են մարդկանց, կենդանիների (թռչունների և ձկների), նավեր, լուրի (փողային երաժշտական գործիք) վրա նվագելը, զանազան աբստրակտ խորհրդանշաններ։ Կա նաև երկու ձիերի լծված, չորս անվաճաղ ունեցող կառքի պատկեր, որի շուրջ երկար շորերով մարդիկ են պատկերված[3]։
Այժմ դամբարանը բաց է այցելուների առջև։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.