Չիպոլատա (/ˌɪpəˈlɑːtə/[1][2]), խոզի երշիկներ, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ պատրաստվել է Ֆրանսիայում։ Այս անվանումով երշիկները ի հայտ են եկել 1903 թվականին՝ Օգյուստ Էսկոֆեի «Le guide culinaire»-ի էջերում[3]։ Սովորաբար չիպոլատա երշիկները մատուցվում են նախաճաշին։

Արագ փաստեր Չիպոլատա, Տեսակ ...
Չիպոլատա
Thumb
Չիպոլատայի բաղադրիչները
ՏեսակՆրբերշիկ
Ենթատեսակերշիկ
Առաջացման երկիր Ֆրանսիա
Փակել
Thumb

Չիպոլատան պատրաստվում է խոզի մսի կոպիտ կտրտված կտորներից՝ համեմված աղով, պղպեղով, խոտերով և համեմունքներով (եղեսպակ, ծոթոր, անուշահոտ պղպեղ կամ մշկընկույզ)[4]։ Անունը գալիս է իտալական cipollata (իտալ.՝ cipolla՝ սոխ), բայց Իտալիայի սահմաններում չիպոլատի պատրաստման ժամանակ սոխ չեն ավելացնում[5]։

Տարածված է Մեծ Բրիտանիայում և հաճախ հայտնվում է Սուրբծննդյան սեղանին՝ բեկոնի մեջ փաթաթված, ինչպես նրբերշիկը խմորում[6]։

Ավստրալիայում և Նոր Զելանդիայում չիպոլատան պատրաստում են տավարի և ոչխարի մսից, մատուցվում է նախաճաշին կամ տապակվում է գրիլի վրա։

Չիպոլիտայի ա-լյա խավարտը բաղկացած է սոխից, չիպոլիտա երշիկներից, շագանակից, աղի խոզի մսից, երբեմն՝ դեմիգլասի կամ Մադերի սոուսի մեջ գազարներ[3]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.