Չիչեն Իցա
From Wikipedia, the free encyclopedia
Չիչեն Իցա, մինչկոլումբյան մայաների հսկայական քաղաք, որը կառուցվել է մայաների կողմից վերջին դասական ժամանակաշրջանի ընթացքում։ Հնագիտական տարածքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգի Տինում ինքնավար շրջանում[1]։
Նախաիսպանական քաղաք Չիչեն Իցա | |
Pre-Hispanic City of Chichen-Itza* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Մեքսիկա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Լատինական Ամերիկա Կարիբյան ավազան |
Կոորդինատներ | 20°40′58″ հս․ լ. 88°34′09″ ամ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1988 (12-րդ նստաշրջան) |
Համար | 483 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Չիչեն Իցան խոշոր համակարգող կենտրոն է եղել հարավային մայաների հարթավայրերում։
Չիչեն Իցան գլխավոր վարչական կենտրոնն է եղել հյուսիսային մայաների հարթավայրերում ուշ դասական շրջանից (Մ.թ. 800-900), ներառելով վերջին դասական շրջանը, մինչև հետդասական վաղ շրջան (Մ.թ. 900-1200)։
Այն արտացոլում է մայաների ճարտարապետության տարբեր ոճեր, որի տարրերը դեռևս պահպանվում են կենտրոնական Մեքսիկայի, Պուուկի և այլ տարածքների տարբեր ոճերում։
Չիչեն Իցան եղել է մայաների ամենամեծ քաղաքներից, նաև հավանաբար առասպելական մեծագույն քաղաքներից (տոլլաներ) մեկը, որը հիշատակվում է ավելի ուշ շրջանի մեզոամերիկյան գրականության մեջ[2]։
Ենթադրվում է, որ քաղաքը ամենաբազմազան բնակչությունն է ունեցել մայաների աշխարհում, որն էլ հանդիսացել է տարածքի ճարտարապետական բազմազանության մեծագույն գործոններից մեկը[3]։
Չիչեն Իցայի ավերակները դաշնային սեփականություն է համարվում, իսկ տարածքի պահպանությունն իրականացվում է Մեքսիկայի հնագիտության և պատմության ինստիտուտի կողմից։ Հուշարձաններով հողատարածքը մասնավոր կերպով սեփականացված է եղել մինչև 2010 թվականի մարտի 29-ը։ Այն գնվել է Յուկատան նահանգի կողմից[nb 1]
Չիչեն Իցան Մեքսիկայի ամենաշատ այցելու ունեցող հնավայրերից է՝ տարեկան 1.4 միլիոն զբոսաշրջիկ։