From Wikipedia, the free encyclopedia
Չինգիզ Մուստաֆաև (ադրբ.՝ Çingiz Fuad oğlu Mustafayev; օգոստոսի 29, 1960, Կապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 1992, Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան), ադրբեջանցի քաղաքացիական և ռազմական լրագրող, որը մեծ ներդրում է ունեցել ադրբեջանական հեռուստալրագրության զարգացման գործում։ Համագործակցել է արտասահմանյան լրատվական գործակալությունների հետ։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատրաստել է բազմաթիվ ռեպորտաժներ ռազմական գործողությունների մասին, այդ թվում նաև Խոջալուի արյունահեղության։ Ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։
Չինգիզ Մուստաֆաև ադրբ.՝ Çingiz Fuad oğlu Mustafayev | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1960 |
Ծննդավայր | Կապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 15, 1992 (31 տարեկան) |
Մահվան վայր | Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Շեհիդների պուրակ |
Կրթություն | Ադրբեջանի բժշկական համալսարան (1983) |
Մասնագիտություն | լրագրող, ռազմական թղթակից և դիջեյ |
Ծնողներ | հայր՝ Fuad Mustafayev? |
Պարգևներ և մրցանակներ | |
Chingiz Mustafayev Վիքիպահեստում |
Չինգիզ Մուստաֆաևը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 29-ին Աստրախանի մարզի Ախտուբինսկի շրջանում[2]։ 1964 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Բաքու։ 1977 թվականին ավարտելով N167 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Ադրբեջանի բժշկական համալսարան։ 1983 թվականին ավարտել է համալսարանը, երեք տարի աշխատել է որպես բժիշկ Շաբարանի շրջանում, այնուհետ աշխատել է ինժեներների առողջարանում՝ որպես գլխավոր բժիշկ։
Բացի աշխատանքից, Մուստաֆաևը հետաքրքրված է եղել արվեստով, երաժշտությամբ, լրագրությամբ։ Հենց Մուստաֆաևն է Բաքվում բացել «Դիսկո» երաժշտական կենտրոնը, մասնակցել է «Օզան» ֆոլկ խմբի աշխատանքներին։ Սակայն ձգտումը զբաղվելու լրագրողական գործունեությամբ շատ ավելի ուժեղ գտնվեց։ 1991 թվականի հոկտեմբերին Չինգիզը ստեղծել է «215 ԿԼ» ստուդիան, որը ադրբեջանական մեդիային նոր շունչ հաղորդեց, իսկ ինքը հայտնի դարձավ՝ ի շնորհիվ «215 ԿԼ»-ը ներկայացնում է», «Ոչ ոք չի մոռացվի», «Դեմք դեմքի» հաղորդաշարերի[3]։
Առաջին լրագրողական ռեպորտաժը պատրաստել է դեռևս Սև հունվարի ժամանակ՝ 1990 թվականին։ Մուստաֆաևը հարցազրույց է վերցրել Միխայիլ Գորբաչովից, Բորիս Ելցինից, Նուրսուլթան Նազարբաևից, Այազ Մութալիբովից, Ռաիսա Գորբաչովայից, Գալինա Ստարովոյտովայից և այլն։
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսման պահից սկսել է զբաղվել լրագրողական գործունեությամբ։ Մի քանի ռեպորտաժ է պատրաստել Խոջալուի արյունահեղության վերաբերյալ, որը տեղի է ունեցել 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը[4]։
Չինգիզ Մուստաֆաևը ուղղաթիռից նկարել է կադրեր, որտեղ երևում են մահացած բնակչության դիակները։ Նրանց դիակները պատրաստվում էին տեղափոխել Աղդամ։ Հիմնականում եղել են երեխաների, կանանց և մեծահասակների դիակներ։ Չինգիզը մի քանի անգամ մեկնել է մարտական գործողությունների վայր, վերցրել հարցազրույց զինվորներից։ Նկարահանել է նաև հակամարտող կողմերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը։ Կոչ է արել ադրբեջանցիներին ետ վերադառնալ հայերի կողմից ազատագրված Շուշի։
1992 թվականի հունիսի 15-ին Չինգիզ Մուստաֆաևը Նախիջևանիկի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ մահացու վիրավորում է ստացել[5][6]։ Տեսախցիկը այդ ժամանակ շարունակել է նկարահանել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.