Չինաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՄԱԿԳՄԿ՝ ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժառանգության ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանը։ 1985 թվականի դեկտեմբերի 12-ին միանալով «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիային»[1]՝ այն ներկայացնում է Համաշխարհային ժառանգության 50 օբյեկտներ, որոնցից 35-ը մշակութային վայրեր էին, 11-ը՝ բնական, և 4-ը՝ խառը (բնական և մշակութային)։ 2017 թվականի դրությամբ[2] Չինաստանի տարածքում ևս 61 օբյեկտ ներգրավված է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Չինաստանի ամենաարժեքավոր և հարուստ զբոսաշրջային աղբյուրների հիմնական մասը ներառված է այս ցանկում։