From Wikipedia, the free encyclopedia
Չինական ալիգատոր (լատին․՝ Alligator sinensis; չինարեն՝ 扬子鳄-), ալիգատորների երկու տեսակներից մեկը, հանդիպում է Ասիայում, առավելապես՝ Չինաստանում, Յանցզի գետի ավազանում։
Չինական ալիգատոր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Alligator sinensis Fauvel, 1879 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||
Վտանգի տակ |
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Վայրի բնության մեջ պահպանվել է մոտ 200 չինական ալիգատոր, գտնվում է անհետացման վտանգի տակ և ներառված է Միջազգային Կարմիր Գրքում։ Կոկորդիլոսների ամենափոքր տեսակն է, մարմնի երկարությունը հասնում է 2 մետրի[1]։
Չինական ալիգատորի մասին առաջին տեղեկությունները վերաբերվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին, որտեղ նշվում է այս կենդանիների տարածված լինելը նաև Կորեայում։ 1998 թ. գիտնականների մի խումբ հաշվարկել է, որ չինական ալիգատորների տարաշման շրջանը վերջին 12 տարիներին պակասել է մոտ 10 անգամ[2]։
Ալիգատորները գիշատիչ կենդանիներ են և վարում են հիմնականում գիշերային կյանք։ Հասուն տեսակները սնվում են ձկներով, օձերով, ջրային կենդանիներով և այլն։ Ավելի երիտասարդների կերակուր է հանդիսանում միջատներն ու այլ անողնաշարավորները[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.