![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/2004-07-14_2600x1500_chicago_lake_skyline.jpg/640px-2004-07-14_2600x1500_chicago_lake_skyline.jpg&w=640&q=50)
Չիկագո Լուփ
From Wikipedia, the free encyclopedia
Չիկագո Լուփ (անգլ.՝ Chicago Loop), ամերիկյան Իլինոյս նահանգում գտնվող Չիկագո խոշոր քաղաքի պատմական գործարար կենտրոնի անվանումը[4]։ Համայնքային տարածք է այդ քաղաքի ֆինանսական շրջանում, ինչպես նաև Չիկագոյի կառավարության ու Իլինոյսի նահանգի Քուքի շրջանի վարչակազմի նստավայրն է։ Հայտնի է նաև իբրև առևտրական ու մշակութային կենտրոն[5]։ Վարչականորեն որպես համայնքային տարածք առանձնացվել է 1920-ական թվականներին, երբ այստեղ հիմնադրվել է Չիկագոյի համալսարանը։ Հյուսիսում նրա սահմանագիծը անցնում է Չիկագո գետով, արևելքում՝ Միչիգան լճով, հարավում՝ Ռուզվելտի անվան մայրուղով[5]։
Բնակավայր | ||
---|---|---|
Չիկագո Լուփ | ||
անգլ.՝ Chicago Loop | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Չիկագո[1][2][3] | |
Մակերես | 4,09 կմ² | |
ԲԾՄ | 594 ֆուտ | |
Բնակչություն | 29 283 մարդ (2010) | |
Ժամային գոտի | CDT? | |
| ||
Չիկագո Լուփի տարածքում են գտնվում «Grant Park» զբոսայգին, Չիկագոյի արվեստի ինստիտուտը, ԱՄՆ-ի խոշորագույն թանգարաններից մեկը, Գուդման թատրոնը, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի շենքը, «Ուիլլիս աշտարակ» անվանումը կրող երկնաքերը, որը բարձրությամբ երկրորդն է Միացյալ Նահանգներում[6][7]։
Այստեղ գործող համբավավոր կրթօջախներից հիշարժան են հատկապես Կոլումբիա քոլեջը (Columbia College Chicago), Ռուզվելտ համալսարանը (Roosevelt University), Tribeca Flashpoint քոլեջը, DePaul, Notre Dame-ի, Իլինոյսի համալսարանների մասնաճյուղերը, Լյուիսի պետական համալսարանը (National Louis University), Չիկագոյի արվեստի ինստիտուտն ու նրա դպրոցը, Հարոլդ Վաշինգտոնի անվան քոլեջը, Ադլերի անվան հոգեբանության մասնագիտական դպրոցը, South Loop դպրոցը[8], Ուենդել Ֆիլիփսի անվան ակադեմիայի բարձրագույն դպրոցը, Wells Community Academy-ի բարձրագույն դպրոցը...[9]: