Չիլի սոուս և մածուկ
From Wikipedia, the free encyclopedia
Չիլի սոուս և մածուկ, համային հավելումներ, որոնք պատրաստված են չիլի պղպեղով։
Չիլի սոուսը լինում է կծու, քաղցր, կամ էլ երկուսի համադրությամբ, ուստի այն կարող է կծու սոուսից տարբերվել շատ քաղցր կամ մեղմ համային բազմազանությամբ, որոնք սովորաբար բացակայում են կծու սոուսներում[1][2], չիլի սոուսի մի շարք տեսակներ իրենց պատրաստման մեջ ներառում են շաքարավազ, ինչպիսիք են թայլանդական քաղցր չիլի սոուսը և ֆիլիպինյան ագրե դուլչեն, որը քաղցրություն է հաղորդում համին[3][4][5], երբեմն, որպես հիմնական բաղադրիչ, չիլիի սոուսները պատրաստվում են կարմիր լոլիկով։ Չիլիի շատ սոուսներ կարող են ավելի խիտ և մածուցիկ լինել, համեմատած կծու սոուսների հետ։
Չիլի մածուկը սովորաբար այն մածուկն է լինում, որի հիմնական բաղադրիչը չիլի պղպեղն է։ Օգտագործվում է որպես և՛ խոհարարական բաղադրիչ, և՛ համեմունք ուտեստը պատրաստելու համար։ Որոշ պղպեղներ պատրաստվում են լոբով, ինչպես չինական դաբանջյանը, իսկ որոշներն էլ պատրաստվում են մանրացված ֆերմենտացված լոբով, ինչպես կորեական գոչուջանգը։ Չիլի մածուկի տարածաշրջանային, ինչպես նաև նույն խոհանոցի շրջանակներում տարբեր տեսակներ կան։
Չիլիի սոուսներն ու մածուկները կարող են օգտագործվել որպես թանձրուկ՝ ուտելիքը թաթախելու, խոհարարական տեսք հաղորդելու, կամ էլ մարինատացնելու համար[4][6], չիլիի սոուսի և մածուկի զանգվածային արտադրության բազմաթիվ առևտրային տեսակներ կան։