Չեշմե(թուրքերեն՝ Çeşme), քաղաք Թուրքիայի ծայր արևմուտքում, Իզմիրի մարզում։ Գտնվում է Իզմիր քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա` Էրիթրեա թերակղզու վրա։ Չեշմեյի հակադիր կողմում գտնվում է հունական Խիոս կղզին։ Չեշմեն թուրքական ամենահայտնի հանգստավայրերից մեկն է։ Տարեկան այստեղ գալիս է մոտ մեկ ու կես միլիոն զբոսաշրջիկ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնակավայր | ||
---|---|---|
Չեշմե | ||
թուրքերեն՝ Çeşme[1] | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Իզմիրի մարզ | |
Մակերես | 285 կմ² | |
ԲԾՄ | 25 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | ▲48 167 մարդ (2021) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 35930[2] | |
Պաշտոնական կայք | cesme.gov.tr(թուրքերեն) | |
| ||
Նախկինում այստեղ է գտնվել հունական Կրինի քաղաքը (հուն․՝ Κρήνη)։
1770 թվականի հունիսին այստեղ տեղի է ունեցել Չեշմեյի ծովամարտը, որի ժամանակ ռուսական միջերկրածովյան էսկադրիան ջախջախեց այստեղ կուտակված թուրքական նավատորմին։
1922 թվականին քաղաքում բնակվում էր շուրջ 17000 մարդ, հիմնականում հույներ, թուրքեր և հայեր։
Չեշմեն Էգեյան ծովի թուրքական ափի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է։ Չեշմեն գտնվում է Թուրքիայի ծայր արևմուտքում` Իզմիրից 80 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնց ջրերը հոսում են հանգստավայրի հյուրանոցների տարածքներով։
Չեշմեի ամենահայտնի լողափը Ալթընկումն է, որը գտնվում է Չեշմեյից 10 կիլոմետր հեռավորության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.