From Wikipedia, the free encyclopedia
«Չենսլեր», ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի վեպը։ Ըստ Ժյուլ Վեռնի խոսքերի, սյուժեն ոգեշնչված է գեղանկարիչ–ռոմանտիկ Թեոդոր Ժերիկոյի «Մեդուզա լաստանավը» նկարից։
Չենսլեր. ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը ֆր.՝ Le Chancellor | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հորինած օրագիր, ճանապարհորդական վեպ և Ծովային գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1870 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Խորհրդավոր կղզին |
Հաջորդ | Միխայիլ Ստրոգով |
Նկարազարդող | Էդուարդ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1875 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/chancell/chancell.html |
The Survivors of the Chancellor Վիքիպահեստում |
Վեպը գրված է 1870—1871 թթ.՝ «Սեն–Միշել» նավի վրա։ 1871 թ. փետրվարի 14–ի Կրոտուայից Էտցելին ուղղված իր նամակում Վեռնը գրում է, որ իր մոտ պատրաստ է նոր վեպ՝ «Չենսլերի կործանումը»[1]։
Ռուսաստանում «Չենսլեր․ Ժ–Կ Կազալլոն ուղևորի օրագիրը» վեպը «Մարտին Պաս» պատմվածքի հետ միասին առանձին հրատարակությամբ լույս է ընծայվել 1875 թ.։ 1876 թ. «Չենսլերը» Մարկո Վովչեկի թարգմանությամբ լույս է ընծայվել Պետերբուրգում՝ «Ծովի վրա» անվանումով։
Վեպում պատմվում է նավի մասին, որի նավամբարում սկսում է այրվել բամբակը։ Հրդեհը սկզբնական շրջանում չի հայտնաբերվում, բայց ժամանակի ընթացքում բոցը դուրս է գալիս տախտակամած։ Հանպատրաստից պատրասված լաստով՝ կառուցված նավի մնացորդներից, փրկվում է ուղևորների մի խումբ և սկսում է լողալ անծայրածիր օվկիանոսում։ Սննդի և խմելու ջրի բացակայության պայմաններում ի հայտ են գալիս մարդկային հատկություններ, որոնք խորը թաքնված էին խաղաղ և բարեկեցիկ գոյության ժամանակ՝ գործը հասնում է մարդակերության։ Հակամարտություններից մեկի ժամանակ, ջրի մեջ ընկած ուղևորներից մեկը ջուր է կուլ տալիս, որը պարզվում է՝ խմելու է։ Լաստը ընկել էր օվկիանոսի այն հատվածը, որտեղ հասնում էին Ամազոնի խմելու ջրերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.