![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/NEC_tegen_Feyenoord_0-2._A._C._Milaan_hulptrainer_Maldini_op_tribune%252C_Bestanddeelnr_922-9044.jpg/640px-NEC_tegen_Feyenoord_0-2._A._C._Milaan_hulptrainer_Maldini_op_tribune%252C_Bestanddeelnr_922-9044.jpg&w=640&q=50)
Չեզարե Մալդինի
իտալացի ֆուտբոլային մարզիչ և ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Չեզարե Մալդինին (իտալ.՝ Cesare Maldini, փետրվարի 5, 1932(1932-02-05)[1][2], Տրիեստ, Իտալիա - ապրիլի 3, 2016(2016-04-03)[3][2], Միլան, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ և ֆուտբոլիստ է, խաղացել է պաշտպանի դիրքում, Պաոլո Մալդինիի հայրն է։
![]() Չեզարե Մալդինին 1969 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Չեզարե Մալդինի | ||
Ազգությունը | իտալացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1932(1932-02-05)[1][2] | ||
Ծննդավայր |
![]() | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 3, 2016(2016-04-03)[3][2] (84 տարեկան) | ||
Մահվան վայր |
![]() | ||
Հասակ | 1.83 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1950–1952 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1952–1954 |
![]() | 32 | (0) |
1954–1966 |
![]() | 347 | (3) |
1966–1967 |
![]() | 33 | (0) |
1952–1967 | Ընդհանուր | 412 | (3) |
Ազգային հավաքական | |||
1960–1963 |
![]() | 14 | (3) |
Մարզչական կարիերա | |||
1970–1972 |
![]() | ||
1972–1974 |
![]() | ||
1974–1976 |
![]() | ||
1976–1977 |
![]() | ||
1978–1980 |
![]() | ||
1980–1986 |
![]() | ||
1986–1996 |
![]() | ||
1996–1998 |
![]() | ||
2001 |
![]() | ||
2001–2002 |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չեզարեն իր կարիերան սկսեց իտալական Տրեստինա ակումբում, նախքան Միլան տեղափոխվելը (1954 թ.) , որի հետ նա նվաճել է չորս Սերիա Ա-ի տիտղոս և մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ՝ ակումբում անցկացրած տասներկու տարիների ընթացքում։ Մալդինին ևս մեկ մրցաշրջան (1966-1967 թթ.) անցկացրել է Թուրինի Տորինոյում։ 1962 թվականին, Իտալիայի հավաքականի հետ մասնակցել է Աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ, հավաքականում անցկացրել է տասնչորս խաղ։ Ինչպես Միլանում, այնպես էլ հավաքականում կրել է ավագի թևկապը։
Որպես մարզիչ՝ Մալդինին, գլխավորել է իր նախկին ակումբը՝ Միլանը, ինչպես նաև մարզել է իտալական Ֆոջջիա, Տերնանա և Պարմա ֆուտբոլային ակումբները։ Նվաճել է Եվրոպայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ Իտալիայի Մ21 տարեկանների հավաքականի հետ, ռեկորդային երեք անգամ անընդմեջ։ Մարզել է նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 1996-1998 թվականներին, և Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2002 թվականի ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում։