Չափումներ
From Wikipedia, the free encyclopedia
Չափումներ, ավտոմեքենան կազմված է տարբեր երկրներում արտադրված բազում մասերից։ ճշգրիտ չափսերի շնորհիվ, հասնելով գործարան, դրանք կատարելապես համընկնում են իրար։ Չափսերի, դիրքի, քաշի, էլեկտրական հատկությունների և նույնիսկ գույնի ստանդարտները տարածվել են ամբողջ աշխարհում, ուստի որևէ արհեստանոցում ձեռքի թանկարժեք աշխատանքով արտադրության կազմակերպումը դարձել է աննպատակահարմար։ Չափումներն արտադրությունում ավելի մեծ ճշգրտություն են պահանջում, քան սովորական ժամացույցով և խոհանոցային կշեռքով կատարվող չափումներն են։ Վերջին 100 տարում մեխանիկական մասերի ճշտության ընդունված չափն է 0.025 մմ։ Օպտիկական տարրերի շեղումը տրված կորությունից չի հասնում նույնիսկ 0.00025 մմ, սակայն դրանք արտադրվում են հազարներով և թանկ չեն։ Նավագնացությունը թե՛ ծովում, թե՛ օդում փոխվել է՝ Երկրի արհեստական արբանյակների շնորհիվ, որոնք, ասես, կախված են տիեզերքում՝ նավերի և օդանավերի տեղը որոշելու համար։ Ռադիոյի և արբանյակների աշխատանքը պահանջում է, որ ժամանակը չափվի 1 դարում 1 վայրկյանից էլ ավեփ ճշգրիտ՝ սխալների կուտակումից խուսափելու համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |