ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Մելթոն (անգլ.՝ Charles Melton, հունվարի 4, 1991, Ջունո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել[1]։ Առավել հայտնի է «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում՝ Ռեջի Մանթլի դերով։
Չարլզ Մելթոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Ջունո, ԱՄՆ |
Կրթություն | Կանզաս նահանգի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և մոդել |
Չարլզ Մելթոնը ծնվել է 1991 թվականին Այլասկա նահանգի Ջունո ոչ մեծ քաղաքում։ Իր ծնունդից շատ չանցած Չարլզը և իր ծնողները տեղափոխվել են Կանզասի նահանգ, որտեղ նա մեծացել է[1][2]։ Դպրոցից հետո Չարլզը ընդունվել է Կանզասի համալսարան, սակայն երկու տարի անց կիսատ թողել այն` դերասան դառնալու համար։ Չարլզը նկարահանվել է «Անհաջողակներ» (2009-2015) և «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց» (2011) հեռուստասերիալներում։ Նաև հայտնի է որպես մոդել, մասնակցել է «Armani», «Azalea», «Dolche Gabbana», «Hollister» և «Old Navy» բռենդների ֆոտոսեսիաներին։
Չարլզը հայտնի է դարձել «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում իր դերի շնորհիվ[3][4]։ Նկարահանվել է 1940-ականներիցի վեր թողարկված կոմիքսում, որի սերիալը նույնպես արճանացել է բարձր գնահատականի։ Չարլզ Մելթոնին բաժին հասավ կոմիքսի մշտական դերերից մեկի՝ Ռեջի Մենթլիինը։ Այս որակներով նա արագ գրավել է պրոդյուսերների ուշադրությունը։ Արդեն 2019 թվականին էկրաններին բարձրացել է «Արևը նույնպես աստղ է» ֆիլմը, որտեղ Չարլզ Մելթոնը ստացել է գլխավոր դեր[5]։ Այնուհետև նա նկարահանվել է Արիանա Գրանդեի «Break Up With Your Girlfriend, I’m Bored» երգի տեսահոլովակում։
Հանդիպում է Ռիվերդեյլ սերիալի իր կոլեգայի՝ Կամիլա Մենդեսի հետ։
Տարի | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | Faces Without Eyes | Դոկ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2015 | Վատ ընկերը | Bad Friend | Քոլին | |
2016 | The Channel | Քրիս | ||
2018 | Մաղվածք. Նոր աշխարհակարգ | The Thinning: New World Order | Քեյջ | |
2019 | Արևը նույնպես աստղ է | The Sun Is Also a Star | Դենիել Բե | |
2020 | Վատ տղաները 3 | Bad Boys for Life |
Տարի | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2014 | Glee | Glee | մոդել | Սերիա․ «New New York» |
2015-2016 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | American Horror Story: Hotel | Պարոն Վու | 2 սերիա |
2017-2023 | Ռիվերդեյլ | Riverdale | Ռեջի Մանթլ | Մշտական դեր (երկրորդ եթերաշրջանիցից) |
Տարի | Անվանում | Արտիստ |
---|---|---|
2019 | «Break Up With Your Girlfriend, I’m Bored» | Արիանա Գրանդե |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.