From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Գրիլի Էբբոթ (անգլ.՝ Charles Greeley Abbot, մայիսի 31, 1872[1][2][3][…], Wilton, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 17, 1973[1][2][3][…], Riverdale Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի աստղաֆիզիկոս, Արեգակի ֆիզիկայի և արեգակնային էներգիայի օգտագործման մասնագետ։
Չարլզ Գրիլի Էբբոթ անգլ.՝ Charles Greeley Abbot | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1872[1][2][3][…] Wilton, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1973[1][2][3][…] (101 տարեկան) Riverdale Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Fort Lincoln Cemetery[6] |
Բնակության վայր(եր) | Վաշինգտոն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Սմիթսոնյան ինստիտուտ[4][5] |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա[5] |
Պաշտոն(ներ) | Secretary of the Smithsonian? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4] և Ֆիլիպսի ակադեմիա[5] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Lillian Elvira Moore Abbot? |
Charles Greeley Abbot Վիքիպահեստում |
Չարլզ Գրիլի Էբբոթը ծնվել է 1872 թվականի մայիսի 31-ին Միացյալ Նահանգների Նյու Հեմփշիր նահանգում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտել է 1895 թվականին։
1904-ից 1907 թվականներին եղել է Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենը, իսկ 1928 թվականից սկսած՝ Սմիթսոնյան ինստիտուտի քարտուղար։ Վաշինգտոնում 1915 թվականից եղել է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, որի կողմից 1910 թվականին պարգևատրվել է Հենրի Դրեյփերի մեդալով։ Չարլզ Էբբոթը 1921 թվականից եղել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ[10]։
Մեծանուն գիտնականն իր մահկանացուն կնքել է 1973 թվականի դեկտեմբերի 17-ին Վաշինգտոնում 101 տարեկան հասակում։
Որպես գիտնական Չարլզ Գրիլի Էբբոթը հայտնի է Սեմյուել Լենգլիի հետ համատեղ կատարած աշխատանքներով արեգակնային ճառագայթման, Արեգակի ֆիզիկայի և աստղերի լուսատվության ոլորտներում։ Գիտնականը հետազոտել է արեգակնային սպեկտրի ինֆրակարմիր հատվածը։ Նրա հետազոտական աշխատանքների շարքում է եղել նաև Արեգակի սպեկտրում էներգիայի տարածումը։ Որոշել է արեգակնային հաստատունի մեծությունը՝ Արևի էներգիայի միջին ճառագայթումը, որը հասնում է Երկրի մթնոլորտի վերին սահմանին. այն կազմել է 1,938 կալ/րոպե • սմ²։ Որոշել է մի շարք վառ աստղերի բոլոմետրիկ լուսատվությունը։ Հընթացս իր գործունեության, Չարլզ Էբբոթն հայտնաբերել է մի շարք սարքավորումներ, որոնք կիրառվել են Արեգակի ուսումնասիրության ժամանակ։ Նրա «Արեգակ» գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն 1936 թվականին։
Էբբոթը եղել է Կալիֆոռնիայի, Չիլիի, Եգիպտոսի բարձրլեռնային աստղադիդարանների նախաձեռնողներից մեկը, որոնցում կատարվել են Արեգակնային հաստատունի հետազոտական-չափիչ աշխատանքներ։ Գիտնականի անհատական երկարատև չափումները 1953 թվականին հանգեցին նրան, որ Երկրի եղանակը կապված է Արեգակի ճառագայթման հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.