Չարեքտար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Չարեքտար, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[3][4]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[5]։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո[6][7][8][9] և հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։
Գյուղ | ||
---|---|---|
Չարեքտար | ||
Տեսարան Չարեքտար գյուղից, 08․08․2010թ․ | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Մարտակերտի շրջան, Քելբաջարի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 159[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | - | |
| ||
Բնակավայրի հայկական անունը Չարեքտար է։ Գյուղի հին անվանումը Չարեքդար[10] է և կազմված է հայերեն «չորեք» և «դար» (բարձունք) բառերից։ Անվանումն ստացել է իր տեղադրության պատճառով։ Գյուղի ադրբեջանական աղավաղված անվանունը հնչում է հայկական ժամանակակից անվան նման (ադրբ.՝ Çərəkdar):
Արցախի Հանրապետության Չարեքտար գյուղը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Շրջկենտրոն Քարվաճառ քաղաքից գտնվում է 37 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 87 կմ հեռավորության վրա[3]։ Բնակավայրը բարձրլեռնային է[3]։ Ունի 4353,45 հա տարածք։ Չարեքտարի միջով հոսում է Թարթառ գետը[3]։
Խորհրդային ժամանակաշրջանում Չարեքտարը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի մեջ ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանում[11]։
Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1993 թվականի մարտին հայկական զինված ուժերը, կասեցնելով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների լայնածավալ գրոհը, անցել են հակահարձակման և ամսի 29-ի երեկոյան և լույս 30-ի գիշերը ռազմական գործողությունների արդյունքում ամբողջովին իրենց վերահսկողության ներքո վերցրել Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Չարեքտարը։ Այնուհետև, զարգացնելով ռազմական հաջողությունը, հայկական զինված ստորաբաժանումները ոչնչացրել են Ենիքենդ, Աղջաքենդ և Աղլափայա բնակավայրերում տեղակայված ադրբեջանական կրակակետերը[12][13]։
Կատաղի մարտերի ընթացքում ադրբեջանական բանկը կորցրել է 17 զինվոր։ Հայկական կողմից զոհվել է երեք մարդ, մի քանիսը վերավորվել են։ Հայկական զինված ուժերը ադրբեջանական բանակից առգրավել են երկու տանկ, երեք հետևակի մարտական մեքենա և մեծ քանակությամբ զինամթերք։ Չարեքտարի համար մղված մարտերի ընթացքում զոհվածներից էր Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Բարմեն Գրիգորյանը[12][13]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի մեծ մասը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ինչի պատճառով Չարեքտար գյուղը դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի սահմանային բնակավայր։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսվելուց հետո Չարեքտարի բնակչությունը տարհանվել է, իսկ տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ։ Նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանի մեծ մասի հանձնելուց առաջ գյուղի 48 տղամարդ ամրացել է գյուղում և հրաժարվել հանձնել գյուղը։ Նրանցից Աշոտ Սևյանը Արցախ այցելած ամերիկացի լրագրողին հայտնել է, որ չեն ենթարկվելու գյուղը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու որոշման հետ և պատրաստ են կռվել և մեռնել։ Նոյեմբերի 25-ին Չարեքտարը Շահումյանի շրջանի մյուս բնակավայրերի հետ չհանձնվեց Ադրբեջանին։ Ներկայում այն գտնվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և հանդիսանում է սահմանային բնակավայր[11]։
Չարեքտարը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[3][14], սակայն գյուղի պատմության և մշակույթի հուշարձանները բացակայում են Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից։
Գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնցից է միջնադարում կառուցված Չարեքտարի վանական համալիրը, պատմական գերեզմանոցը, բազմաթիվ հին խաչքարեր ու տապանաքարեր, որոնք թվագրվում են 10-ից 13-րդ դարերով[14]։
Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Չարեքտար գյուղի բնակչության թվաքանակը 159 մարդ է եղել, որից 76 տղամարդ, 83 կին[1]։
2015 Չարեքտար համայնքում բնակվել է 262 մարդ (52 տնտեսություն)[3]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[15].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 212 | 212 | 196 |
Չարեքտար գյուղում առկա է միջնակարգ դպրոց, բուժկետ, գյուղապետարան։ Ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից 2015 թվականի դրությամբ գյուղում հասանելի էին հեռուստատեսությունը, համացանցը։ Չարեքտարն ապահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ[3]։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Կադաստրային չափագրումներ չիրականացնելու պատճառով գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մասին ստույգ տեղեկություններ չկան[3]։
Չարեքտարի տարածքում առկա են հանքային ջրերի պաշարներ[3]։
Չարեքտար գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 59 աշակերտ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.