Չապուլտեպեկ ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Չապուլտեպեկ ամրոց (իսպ.՝ Castillo de Chapultepec), Մեքսիկայի կայսրերի, միապետերի ու նախագահների նախկին նստավայր Մեխիկոյի Չապուլտեպեկ բարձունքին՝ ծովի մակարդակից 2325 մետր բարձրության վրա, Չապուլտեպեկ զբոսայգու կենտրոնում։ Չապուլտեպեկ բառը ծագում է ացտեկական chapoltepēc բառից, որը նշանակում է «մորեխների բլուր»։ Բլուրը գտնվում է ացտեկների համար սրբազան վայրում։ Այդտեղ գտնվող կառույցները ժամանակի ընթացքում ծառայել են մի քանի նպատակների, որոնցից են Ռազմական ակադեմիան, արքայական նստավայրը, թագավորական տունը, աստղադիտարանը և ներկայումս Պատմության ազգային թանգարանը[1]։
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Միգել Իդալգո, Չապուլտեպեկ զբոսայգի և Primera Sección del Bosque de Chapultepec? |
Հասցե | 11100 |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն և Նեոգոթիկա |
Մասն է | Չապուլտեպեկ զբոսայգի, Primera Sección del Bosque de Chapultepec? և Chapultepec hill? |
Սեփականատեր | Բերնարդո դե Գալվես |
Ղեկավար կազմակերպություն | Չապուլտեպեկ ամրոց |
Կառուցման սկիզբ | 1785 |
Հիմնադրված է | սեպտեմբերի 27, 1944 |
Բացված | 1863 |
Ճարտարապետ | Carl Gangolf Kayser? |
Կառուցման ավարտ | 1863 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Սա Հյուսիսային Ամերիկայի միակ թագավորական ամրոցն է, որը ծառայել է որպես միապետի նստավայր. Մեքսիկական երկրորդ կայսրության օրոք այստեղ են ապրել Մեքսիկայի միապետ Մաքսիմիլան I-ը և նրա կինը՝ Մեքսիկայի կայսրուհի Շառլոտան։