Չանի
From Wikipedia, the free encyclopedia
Չանի, անհոսք աղի լիճ Բարաբայի տափաստանում, Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի մարզում։ Ամենախոշոր լիճը Արևմտյան Սիբիրում։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չանի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ռուսաստան | |
Տեսակ | աղի | |
Ավազանի մակերեսը | 1400—2000 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 7 մ | |
Միջին խորությունը | 2,1 մ | |
Միջին բարձրությունը | 106 մ | |
Փակել
Լիճը գտնվում է Նովոսիբիրսկի մարզի հինգ շրջանների՝ Զդվինսկի, Բարաբինսկի, Չանովսկի, Կուպինսկի և Չիստոօզյորնի տարածքում։ Իր անվանումը ստացել է թյուրքական չան բառից, որը թարգմանաբար նշանակում է «մեծ չափի տարա»։
Լիճն իրենից ներկայացնում է խոր ջրալայնուտների համակարգ, որոնք միացված են վտակներով և ծանծաղ տարածքներով։
Սառչում է հոկտեմբերի երկրորդ կեսին կամ նոյեմբերի առաջին կեսին, հալչում է մայիսին։
Լճի վրա գործում է տեղական նավագնացություն։ Լճի մեծ մասը գտնվում է անտառատափաստանային բնական գոտում։