From Wikipedia, the free encyclopedia
Չաղլար Սյոյունջյու (թուրքերեն՝ Çağlar Söyüncü, մայիսի 23, 1996[1][2], Իզմիր, Թուրքիա[3]), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Սյոյունջյուն Թուրքիայի հավաքականի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Թուրքիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 23, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա[3] | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լեսթեր Սիթի | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2011 | Մենյոմեն Բելեդիսպոր | ||
2011-2013 | Բուջասպոր | ||
2013-2014 | Գյումյուշորդուսպոր | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Ալտինորդու | 34 | (2) |
2016-2018 | Ֆրայբուրգ | 50 | (1) |
2018-ներկա | Լեսթեր Սիթի | 19 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | Թուրքիա Մ18 | 1 | (0) |
2015 | Թուրքիա Մ19 | 3 | (0) |
2015 | Թուրքիա Մ20 | 3 | (0) |
2015 | Թուրքիա Մ21 | 1 | (0) |
2016-ներկա | Թուրքիա | 28 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Սյոյունջյուն սկսել է Ալտինորդուում[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Մենյոմեն Բելեդիսպորի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց դեկտեմբերի 28-ին՝ Մանիսասպորի դեմ խաղում[7]։ Առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ Բոլուսպորի դեմ խաղում[8]։ Ալտինորդուի կազմում Սյոյունջյուն անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
2016 թվականի մայիսի 24-ին Սյոյունջյուն 2․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ֆրայբուրգ[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Գերմանիայի գավաթի Բաբելսբերգ 03-ի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 28-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[13]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դոմժալեի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Ֆրայբուրգի կազմում Սյոյունջյուն խփեց 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[15]։ Հոկտեմբերի 29-ին նա հեռացվեց խաղադաշտից Շտուտգարտի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 12-րդ րոպեին[16]։ 2017-18 մրցաշրջանում Սյոյունջյուն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17]։
2018 թվականի օգոստոսի 9-ին Սյոյունջյուն 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[18][19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 19 միլիոն ֆունտ ստերլինգ[21][22][23]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց հոկտեմբերի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[24][25]։ 2019-20 մրցաշրջանում Սյոյունջյուն դարձավ Լեսթերի հիմնական կազմի խաղացող[26][27]։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփեց 2019 թվականի նոյեմբերի 3-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[28][29]։
Սյոյունջյուն ներկայացրել է Թուրքիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[30]։ Առաջին անգամ Թուրքիայի ազգային հավաքական հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերին՝ Հունաստանի դեմ խաղի համար[31][32], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[33]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մարտի 24-ին՝ փոխարինելով Օզան Տուֆանին Շվեդիայի դեմ ընկերական խաղում[34]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[35]։ Իր առաջին գոլը Թուրքիայի հավաքականի կազմում Սյոյունջյուն խփեց 2018 թվականի հունիսի 1-ին՝ Թունիսի դեմ ընկերական խաղում[36]։
2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[37]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ալտինորդու | 2014–15 | 1․ Լիգ | 4 | 0 | 6 | 0 | — | 10 | 0 | |||
2015–16 | 30 | 2 | 0 | 0 | 30 | 2 | ||||||
Ընդհանուր | 34 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 2 | ||
Ֆրայբուրգ | 2016–17 | Բունդեսլիգա | 24 | 0 | 1 | 0 | — | — | 25 | 0 | ||
2017–18 | 26 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 30 | 1 | ||||
Ընդհանուր | 50 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 55 | 1 | ||
Լեսթեր Սիթի | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 6 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 8 | 0 | |
2019–20 | 13 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 14 | 1 | ||||
Ընդհանուր | 19 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 22 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 103 | 4 | 9 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 117 | 4 |
2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[37]
Թուրքիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 9 | 0 |
2018 | 11 | 1 |
2019 | 6 | 0 |
Ընդհանուր | 28 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 1, 2018 | Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա | Թունիս | 2–2 | 2–2 | Ընկերական խաղ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.