From Wikipedia, the free encyclopedia
Ուրվական կղզի, պատմական քարտեզագրության մեջ որոշակի ժամանակահատվածով հայտնված կղզի, որը շարունակում է մնալ քարտեզում այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել կամ ապացուցվել նրա անիրականությունը։ Այն տարբերվում է կեղծ կղզիներից, որոնք ծագում են միֆերից, առասպելներից, ֆիլմերից և գրական ստեղծագործություններից։
Որոշ ուրվական կղզիներ հանդիսանում են քարտեզների վրա իրական կղզիների սխալ տեղակայման հետևանք։ Օրինակ Ներքին Կալիֆորնիայի և Կորեայի թերակղզիները ներկայացված են եղել որոշ հին քարտեզներում որպես կղզիներ, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի մաս են կազմել։ Նույն կերպ Յուկատան թերակղզի ի սկզբանե համարվում էր կղզի, մինչև որ հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ այն Կենտրոնական Ամերիկային կից թերակղզի է։ ՝ Չորրորդ դարում հայտնաբերված Տուլե կղզին հետագայում իրականացված հետազոտությունների արդյունքում դասակարգվեց որպես Շետլանդյան կղզիների, Իսլանդիայի և Սկանդինավիայի մաս։
Որոշ ուրվական կղզիներ ունեցել են անկայուն կառուցվածք և պատմության ընթացքում հայտնվել և անհետացել են։ Չի բացառվում, որ որոշ ուրվական կղզիներ օպտիկական խաբկանքի արդյունք են։ Այդպիսի կղզիների մի մասն էլ ծագել են առասպելներից, ինչպես օրինակ Սան Բրանդա, Անտիլիա և Բրասիլ կղզիները։
Նույնիսկ ներկայումս, երբ քարտեզներում օգտագործվում են արհեստական արբանյակներից ստացված տվյալներ, շարունակում են արձանագրվել ուրվական կղզիների առաջացման դեպքեր։ Օրինակ Սենդի կղզին, որի անիրականությունը ապցուցվեց ավստրալիացի գիտնականների՝ 2012 թվականի Կորալյան ծովում իրագործված գիտարշավի արդյունքում[1]։
Չիլիի ռազմածովային քարտեզներում Չիլիի շրջակայքում գտնվող մի շարք ժայռեր, րիֆեր և կղզյակներ դարեր շարունակ ներկայացված են եղել որպես կղզիներ։ Այդ ժայռերից ամենահայտնին Պոդեստա կղզին է, որը հայտնաբերվել է իտալացի ծովագնացների կողմից 1879 թվականին Վալպարաիսոյից 1390 կիլոմետր հեռավորության վրա։ Հետագա հետազոտությունների բացակայության պայմաններում կղզին անհետացել է ամերիկյան քարտեզների վրայից և դարձել ուրվական կղզի[2]։
Պակտոլուսի կամ Բարնհեմի ստորջրյա ժայռը հայտնաբերվել է 1885 թվականի նոյեմբերի 6-ին «Պակտոլուս» նավի կապիտան ՈՒ․Դ․Բարնհեմի կողմից և դասակարգվել որպես Ելիզաբեթյան կղզիախմբի (հայտնաբերված Ֆրանսիս Դրեյքի կողմից 1885 թվականին) մաս[3][4]։
Կարելի է առանձնացնել նաև ուրվական կղզի դարձած հետևյալ ժայռերը և րիֆերը՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.