Ուվեիտ, աչքի անոթաթաղանթի բորբոքում։ Անոթաթաղանթն այն պիգմենտավորված թաղանթն է, որ գտնվում է ցանցաթաղանթի և ֆիբոզ թաղանթի միջև։ Ֆիբրոզ թաղանթն իր հերթին պարունակում է եղջերենին և սկլերան։ Անոթաթաղանթը բաղկացած է ծիածանաթաղանթից, թարթչամարմնից և բուն անոթաթաղանթից։ Ուվեիտը պահանջում է շտապ բուժօգնություն, և ունի հրատապ հետազոտության անհրաժեշտություն օպտոմետրիստի կամ ակնաբույժի կողմից։ Հարկ է իրականացնել շտապ բուժում և բորբոքման վերահսկողություն։ Ուվեիտը հաճախ ասոցացվում է այլ ակնային խնդիրների հետ։

Thumb
Հիպոպիոն՝ առաջային ուվեիտի ժամանակ, որը երևում է որպես դեղին էքսուդատ աչքի առաջային խցիկի ստորին հատվածում։

Դասակարգում

Անատոմիորեն ուվեիտը դասակարգվում է, որպես առաջային, միջանկյալ, հետին և պանուվեիտի, կաղված նրանից, թե որտեղ է տեղակայված պրոցեսը[1]։

  • Առաջային ուվեիտը ներառում է իրիդոցիկլիտն ու իրիտը։ Իրիտը առաջային խցիկի ու ծիածանաթաղանթի բորբոքումն է։ Իրիդոցիկլիտը՝ ծիածանաթաղանթի և թարթչամկանի բորբոքումն է։ Ուվեիտների դեպքերի երկու երրորդից- 90 տոկոսը առաջային ուվեիտների դեպքերն են։ Այս պրոցեսը կարող է հանդես գալ որպես եզակի էպիզոդ և բուժումից հետո այլևս չկրկնվել, կամ կարող է դառնալ քրոնիկ և պարբերաբար կրկնվել։
  • Միջանկյալ ուվեիտի ժամանակ հիմնականում ախտահարվում են ապակենման մարմնի բջիջները։ ՀԻվանդները հատկապես բողոքում են աչքի առաջ լողացող պղտորումներից։
  • Հետին ուվեիտը կամ խորեոռետինիտը ցանցաթաղանթի և բուն անոթաթաղանթի բորբոքումն է։
  • Պանուվեիտը անոթաթաղանթի բոլոր շերտերի բորբոքումն է։

Նշաններ

Առաջային ուվեիտ

  • Աչքի կարմրությու
  • Պղտոր տեսողություն
  • Լուսավախություն
  • Բբի դեֆորմացիա
  • Գլխացավեր
  • Լայնացած ցիլիար անոթներ, առաջային խցիկում բջիջների առկայություն, կերատիկ պրեցիպիտատներ ("KP") եղջերենու հետին մակերեսին։ Սուր բորբոքման ժամանակ կարող է առկա լինել հիպոպիոն։ Տարած ուվեիտի մասին են խոսում պիգմենտի կուտակումները ոսպնյակի վրա, կերատիկ պրեցիպիտատները, բբի անկանոն տեսքը։
  • Բուսակայի հանգույցներ, բորբոքային հանգույցներ են ծիածանաթաղանթի մակերեսին, առաջային ուվեիտի գրանուլեմատոզ ձևերի դեպքում, ինչպիսիք են Ֆուկսի հետերոքրոիկ իրիդոցիկլիտը[2]։
  • Սինեխիաներ

Միջանկյալ ուվեիտ

  • Լողացող պղտորումներ
  • Պղտոր տեսողություն

Միջանկյալ ուվեիտները սովորաբար ախտահարում են միայն մեկ աչքը։ Հազվադեպ հանդիպում են ցավ ու լուսավախություն։

Հետին ուվեիտ

  • Լողացող պղտորումներ
  • Պղտոր տեսողություն
  • Գիվանդը տեսնում է կայծեր

Պատճառները

Ուվեիտը սովորաբար առանձին հիվանդություն է, բայց կարող է համակցվել նաև շատ այլ հիվանդությունների հետ։

Առաջային ուվեիտի դեպքերի մեծ մասում համակցված այլ ախտաբանական վիճակ չի հանդիպում, Այնուամենայնիվ, եթե լինում է համակցված ախտաբանություն, դա հիմնականում լինում է HLA-B27-ը։ Այս տիպի HLA ալելի առկայությունը 15%-ով բարձրացնում է առաջային ուվեիտի առաջացման հավանականությունը[3]։

Ամենատարածված ձևը սուր առաջային ուվեիտն է, որը հենց համակցվում է HLA-B27-ի հետ, և ունի կարևոր առանձնահատկություններ․ HLA-B27 ուվեիտը կարող է համակցված լինել աչքի բորբոքման հետ ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ համակարգային հիվանդության հետ։ HLA-B27 ուվեիտը ունի բնորոշ կլինիկական առանձնահատկություններ որոնցից են՝ արական սեռի նախատրամադրվածությունը, միակողմանի ախտահարումը, ոչ գրանուլոմատոզ արտահայտումը, հաճախակի սրացումները ի տարբերություն HLA-B27 չասոցացված ուվեիտի որն ունի հավասարապես նախատրամադրվածություն արական և իգական սեռերի մոտ, երկկողմանի ախտահարում և ավելի հաճախ գրանուլեմատոզ աարտահայտում[4]։ Ռևմատոիդ արթրիտը նույնպես քիչ չէ հանդիսանում ուվեիտի պատճառ, հատկապես Ասիական երկրներում[5]։

Ոչ ինֆեկցիոն կամ աուտոիմուն պատճառներ

  • Բեխչետի հիվանդություն
  • Կրոնի հիվանդություն
  • Ֆուքսի հետերոքրոմիկ իրիդոցիկլիտ
  • HLA-B27 ուվեիտ
  • Յուվինիլ իդիոպատիկ արթրիտ
  • Սարկոիդոզ
  • Սիմպաթիկ օֆթալմիա
  • Սպոնդիլոարթրիտ
  • Գրանուլեմատոզ պոլիանգիտով
  • Տուբուլոինտեստինալ նեֆրիտ և ուվեիտի սինդրոմ

Ինֆեկցիոն պատճառներ

  • Ուվեիտը կարող է լինել աչքում ընթացող ինֆեկցիային ուղղված իմուն պատասխան։
  • Բրուցելյոզ
  • Հերպես վիրուս
  • Լեպտոսպիրոզ
  • Լայմի հիվանդություն
  • Սիֆիլիս
  • Տոքսոպլազմիկ խորեոռետինիտ
  • Տուբերկուլյոզ
  • Զիկա վիրուս[6]։

Համակարգային հիվանդությունների հետ համակցված

Ուվեիտի հետ համակցված համակարգային հիվանդություններից են[7][8]

  • Անկիլոզացնող սպոնդիլիտ
  • Բեխչետի հիվանդություն
  • Կավասակիի հիվանդություն
  • Ցրված սկլերոզ
  • Պսորիատիկ արթրիտ
  • Ռեակտից արթրիտ
  • Ուիպլի հիվանդություն
  • Սարկոիդոզ
  • Քրոնիկ գրանուլեմատոզ հիվանդություն
  • Յուվինիլ ռևմատոիդ արթրիտ

Որպես դեղորայքի կողմնակի ազդեցություն

  • Ռիֆաբութինը՝ Ռիֆամպինի ածանցյալը, կարող է հանդիսանալ ուվեիտի պատճառ։
  • Որոշ հետազոտություններ նշում են քվինոլների, հատկապես Մոքսիֆլոքսացինի հնարավոր կապը ուվեիտի առաջացման հետ։
  • Որոշ պատվաստանյութեր

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.