![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Warwick_overview_from_the_castle.jpg/640px-Warwick_overview_from_the_castle.jpg&w=640&q=50)
Ուորիք
From Wikipedia, the free encyclopedia
Ուորիք (անգլ.՝ Warwick․ /ˈwɒrɪk/ WORR-ik), քաղաք Անգլիայում, Ուորիքշիր կամ Շեքսպիրյան կոմսության վարչական կենտրոնը։ Ընկած է Էյվոն գետի ափին, Քովենթրիից 14 կիլոմետր դեպի հարավ, Բիրմինգհեմից 31 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Զբաղեցնում է 9,43 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 25․434, 2011 թվականի տվյալներով՝ 30․114[2], 2021 թվականի տվյալներով՝ 37․267[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ուորիք | ||
անգլ.՝ Warwick | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ուորիք | |
Մակերես | 9,43 կմ² | |
ԲԾՄ | 73 մետր | |
Բնակչություն | 32 719 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01926 | |
Պաշտոնական կայք | warwick-uk.co.uk(անգլ.) | |
| ||
Ուորիքը Անգլիայի հին քաղաքներից է․ դեռևս վաղ միջնադարում եղել է լավ ամրացված խոշոր բնակավայր։ Պահպանվել են պատմական մի շարք շինություններ, որոնք մեր օրերն են հասել միջին դարերից, ստյուարտյան, գևորգյան ժամանակներից։ Առավել հիշարժան պատմական կառույցը 1068 թվականին հիմնադրված ամրոցն է, ուր ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ Ներկայումս այնտեղ գործում է մոմե կերպարների թանգարանը, որի առաջին հարկում ցուցադրված են միջնադարյան պալատականների, երկրորդ հարկում՝ 19-րդ դարի անգլիական արիստոկրատիայի կենցաղի մանրամասներ։ Քաղաքի բնակիչների ու հյուրերի առանձնահատուկ ուշադրությանն են արժանանում նաև 1694 թվականի մեծ հրդեհից հետո կառուցված Սուրբ Մարիամ եկեղեցին և Շայր Հոլը (Warwick Shire Hall)։