![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/VFPt_Solenoid_correct2.svg/langhy-640px-VFPt_Solenoid_correct2.svg.png&w=640&q=50)
Ունակություն
From Wikipedia, the free encyclopedia
Ունակություն (Էլեկտրաունակություն), հաղորդիչի կամ հաղորդիչների համակարգի էլեկտրական բնութագիր, հաղորդիչի՝ էլեկտրական լիցք կուտակելու ունակությունը։ Էլեկտրատեխնիկայում այն կոչում են երկու հաղորդիչների փոխադարձ ունակություն։ Այդպիսի ունակությունը սահմանվում է որպես լիցքի մեծության և այդ հաղորդիչների պոտենցիալների տարբերության հարաբերություն։
Առանձնացված (այլ հաղորդիչներից հեռու գտնվող) հաղորդիչի էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը , որը հավասար է հաղորդիչի լիցքի
և էլեկտրական պոտենցիալի
հարաբերությանը՝
:
Երկու հաղորդիչների փոխադարձ էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը, որը հավասար է մի հաղորդիչից մյուսին փոխանցված էլեկտրական լիցքի և հաղորդիչների պոտենցիալների տարբերության փոփոխության հարաբերությանը։ Մասնավորապես, կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ (
-ն կոնդենսատորի լիցքն է,
շրջադիրների պոտենցիալներն են)։
Վակուումում գտնվող առանձնացված հաղորդիչ գնդի էլեկտրաունակությունը թվապես հավասար է իր շառավղին։ Հաղորդիչների էլեկտրաունակությունը կախված է դրանց ձևից, չափերից, փոխդասավորությունից և միջավայրի դիէլեկտրիկ թափանցելիությունից։ Միավորների միջազգային համակարգում էլեկտրաունակությունը չափվում է ֆարադով, իսկ գաուսյան համակարգում՝ սմ–ով։ Ստորև բերվում են որոշ հաղորդիչների և դրանց պարզագույն համակարգերի էլեկտրաունակության հաշվման բանաձևերը (Միավորների միջազգային համակարգում)։
շառավղով գնդի էլեկտրաունակությունը՝
(երկրագնդի էլեկտրաունակությունը մոտավորապես հավասար է 710 մկֆ),
շառավղով բարակ տափօղակի էլեկտրաունակությունը՝
- հարթ կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝
(
-ն շրջադիրների հեռավորությունն է,
–ը՝ մակերեսը),
- գնդային կոնդենսատորների էլեկտրաունակությունը՝
(
-ը ներքին գնդի շառավիղն է,
–ը՝ արտաքին),
- գլանային կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝
(
-ը գլանի երկարությունն է,
-ը ներքին գնդի շառավիղն է,
–ը՝ արտաքին)։
Գրված բանաձևերում –ն վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունն է,
-ը՝ միջավայրի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 25)։ ![]() |