From Wikipedia, the free encyclopedia
Ույո (անգլ.՝ Uyo), քաղաք է Նիգերիայի հարավ-արևելքում, Ակվա Իբոմ նահանգի մայրաքաղաքը։ Իբիբիո-ն այն լեզուն է, որով խոսում են Ույոում։
Բնակավայր | ||
---|---|---|
Ույո | ||
Land of Promise | ||
Երկիր | Նիգերիա | |
Համայնք | Akwa Ibom State? և Uyo? | |
Հիմնադրված է | սեպտեմբերի 23, 1987 թ. | |
Մակերես | 362 կմ² | |
ԲԾՄ | 64 մետր | |
Բնակչություն | 429 900 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 520221 | |
Պաշտոնական կայք | akwaibomstate.gov.ng | |
| ||
Բնակչությունը՝ 429 900 մարդ (2016)[1]։ Այն գտնվում է A342 Աուրոն - Իկոտ-Էքփենե մայրուղու վրա։ Քաղաքն ունի նավթի պահեստարաններ և ամբարներ։ Տեղական առևտրի կենտրոն (մանուշակ, կիսավա, արմավենու յուղ)։
Քաղաքն ունի համալսարան (1983 թվական)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմ, որը հիմնադրվել է 1989 թվականին։
Սպորտային կարևորագույն նշանակություն ունեցող կենտրոնը The Godswill Akpabio միջազգային մարզադաշտն է (նախկինում՝ Ակվա Իբոմ միջազգային մարզադաշտ)[2]։Այն գտնվում է Ույո քաղաքում` Ակվա Իբոմ նահանգի մայրաքաղաքում[3] և համարվում է ազգային սպորտային մարզադաշտ։ Մարզադաշտը ծառայում է որպես նիգերիացի սուպեր արծիվների տուն, ինչպես նաև տարբեր սոցիալական, մշակութային և կրոնական իրադարձությունների կենտրոն։ Ակվա Իբոմ միջազգային մարզադաշտի և Խաղերի գյուղի կառուցման պայմանագիրը 2012 թվականին շնորհվել է Յուլիուս Բերգերին։ Աշխատանքները սկսվել են հենց նույն տարում և ավարտվել 2014 թվականին։ 30000 տեղանոց գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրը ստեղծվել է Ալիանզ Արենայի օրինակով[4]։
Իբիբիոն Ակվա Իբոմ նահանգի և Նիգերիայի Աբիա նահանգի իբիբիո ժողովրդի մայրենի լեզուն է, որը պատկանում է Քրոս Ռիվերի լեզուների բարբառային խմբին։ Նախագաղութային ժամանակներում այն գրվել է Նսիբիդի գաղափարագրերով։ Իբիբիոն նաև ազդեցություն է ունեցել աֆրո-ամերիկյան սփյուռքի լեզուների վրա։
Ույոյի թեմը (լատին․՝ Uyoën(sis)) լատինական եկեղեցու եկեղեցական տարածք է կամ Նիգերիայի կաթոլիկ եկեղեցու թեմ։ Նրա եպիսկոպոսական աթոռը Ույոն է։ Ույոյի թեմը սուֆրագանական թեմ է Կալաբարի մետրոպոլիայի արքեպիսկոպոսության եկեղեցական գավառում։ 2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ռեյներս Աստվածաշնչի Եկեղեցու միջազգային՝ ավետարանական ժողովի տանիքը կենտրոնից փլուզվել է Ույո քաղաքում՝ Նիգերիայի Ակվա Իբոմ նահանգում, տեղի եպիսկոպոսի օծման կամ ձեռնադրման ժամանակ[5][6]։ Փլուզման պահին հազարավոր մարդիկ են եղել, այդ թվում՝ պետական պաշտոնյաները և Ակվա Իբոմի նահանգապետ Ուդոմ Գաբրիել Էմանուելը[6][7] ։ Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 11-ին, եկեղեցու շաբաթօրյա առավոտյան ծրագրի սկսելուց երեսուն րոպե անց։ Եկեղեցին նորակառույց էր, որոշ տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին շինարարական աշխատանքները ավարտված չէին։
Աղետը խլել է մեծաթիվ մարդկային կյանքեր։ Մահվան դեպքերի տարբեր թվեր են գրանցվել։ Նիգերիայի լրատվական գործակալությունը հայտնել է, որ կա 60 զոհ և փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ 60 դի է դուրս բերվել։ Դիահերձարանը այլ տվյալներ է ներկայացնում։ Ըստ նրանց տվյալների 100 դի է տեղափոխվել դիահերձարան,իսկ Ույո համալսարանի ուսումնական հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են, որ 160 մարդ է զոհվել[5][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.