From Wikipedia, the free encyclopedia
Ում մահն է գուժում զանգը (անգլ.՝ For Whom the Bell Tolls), Էռնեստ Հեմինգուեյի վեպը, որ գրվել է 1940 թվականին։ Վեպը պատմում է Ռոբերտ Ջորդանի՝ Ինտերնացիոնալ բրիգադի ամերիկացի երիտասարդ զինվորի մասին, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեկնել է պարտիզանների մոտ։ Որպես մասնագետի՝ նրան հանձնարարված էր կամրջի պայթեցում՝ Սեգովիայի հարձակման ժամանակ ֆրանկիստների արշավը կասեցնելու համար։ Հեմինգուեյն ասել է, որ վեպում Մարիային նկարագրելիս պատկերացրել է Ինգրիդ Բերգմանին, ով էլ հենց երեք տարի անց խաղաց նրա դերը համանուն ֆիլմում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ում մահն է գուժում զանգը անգլ.՝ For Whom the Bell Tolls | |
---|---|
Հեղինակ | Էռնեստ Հեմինգուեյ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատերազմական գեղարվեստական ստեղծարործություն |
Թեմա | Իսպանիայի քաղաքացիական պատերազմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Իսպանիա |
Նախորդ | The Fifth Column and the First Forty-Nine Stories? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 21, 1940 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20210122 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Ում մահն է գուժում զանգը |
For Whom the Bell Tolls Վիքիպահեստում |
1937 թվական, Իսպանիա։ Ավարտվում է քաղաքացիական պատերազմի առաջին տարին։ Ռոբերտ Ջորդանը, ով Պաբլոյի պարտիզանական ջոկատ է գալիս հանրապետական ուժերի հրամանով, հանդիպում է Մարիային։ Վերջինիս կյանքը ջախջախվել է պատերազմի հարվածներից։ Ահա այստեղ էլ զարգանում են վեպի հիմնական գործողությունները. Պաբլոյի՝ վտանգավոր հանձնարարությունը չկատարելու ցանկության ու Ջորդանի՝ պարտքի զգացման բախումը, ինչպես նաև բախվում են Ջորդանի պատասխանատվության զգացումն ու կյանքի՝ նոր ձեռք բերած համը, որըպայմանավորված է Մարիայի հանդեպ սիրով։ Վեպի նշանակալի մասը պատմվում է Ռոբերտ Ջորդանի մտքերով ու ապրումներով, իր հոր ու պապի, Մադրիդում ունեցած հանդիպումների մասին հիշողություններով։ Պաբլոյի կինը՝ Պիլարը, պատմում է քաղաքացիական պատերազմի սարսափների մասին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ում մահն է գուժում զանգը (վեպ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ում մահն է գուժում զանգը (վեպ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.