From Wikipedia, the free encyclopedia
Oomph!- ը (արտասանվում է Ումֆ[1][2], գերմանական հայտնի ռոք-խումբ է, որը համարվում է Neue Deutsche Härte օրիգինալ ուղղվածության հիմնադիրը Ինդաստրիալ-մետալ ոճում։ Խումբը հիմնվել է 1989 թվականին Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում։ Խմբի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում կազմի փոփոխություններ չեն եղել։
Ումֆ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Գերմանիա, Վոլֆսբուրգ |
Ժանրեր | Neue Deutsche Härte Industrial-metal Electronic Body Music |
Գործունեություն | 1989–ներկա |
Լեյբլ | Gun Records, Columbia, Sony BMG , Virgin Schallplatten |
Կայք | www.oomph.de |
Անդամներ | |
Դերո Գոյ Անդրեաս Քրեփ Ռոբերտ Ֆլյուքս | |
Oomph! Վիքիպահեստում |
Oomph! խումբը հիմնադրվել է 1989 թվականին Գերանիայի Ստորին Սաքսոնիա նահանգի Վոլֆսբուրգ քաղաքում Դերո Գոյի, Ռոբերտ Ֆլյուքսի և Անդրեաս Քրեփի կողմից։ Իրենց առաջին Oomph! ալբոմը լույս տեսավ 1992 թվականին EMB ոճով և թողարկվել է Jor's Machinery լեյբլում։ Երկրորդ՝ «Sperm» ալբոմից սկսած սկսեցին ստեղծագործել Guitar-Driven Metal ուղղության մեջ։ «Sperm»-ը հանդիսանում է Ինդաստրիալ Մետալի Neue Deutsche Härte ուղղվածության առաջին ալբոմը աշխարհում[3]։
1999 թվականին խմբին զուգերգում է գերմանացի հայտնի երգչուհի, «Պանկ-Ռոքի Մայր» Նինա Հագենը, որի հետևանքն է դառնում Fieber սինգլը, նկարահանվում է նաև տեսահոլովակ։ Հետագայում խումբը խոստովանում է, որ այդպիսի հաջողության մասին նրանք չէին էլ կարող երազել։
2004 թվականին, արդեն Sony BMG-ին պատկանող Supersonic Records ձայնագրման ստուդիայից լույս է տեսնում իրենց ամենահաջողված «Augen Auf!» սինգլը, որը Գերմանիայում ճանաչվեց տարվա լավագույն հիթը և դարձավ ՖԻՖԱ 2005-ի պաշտոնական սաունդթրեքի հիմնական մասը։
2007 թվականին թողարկվում է Oomph!-ի առաջին պաշտոնական տեսաերիզը՝ «Rohstoff. Live in Berlin», ապա 2008-ին ձայնագրվեց խմբի հոբելյանական տասներորդ Monster ալբոմը, որին 2010-ին հաջորդեց «Truth or Dare» անգլերեն հավաքածուն, որում տեղ գտան խմբի վերջին տարիների լավագույն երգերը[4], որից հետո, ապրիլի 24-ից մինչ հոկտեմբերի 22-ը խումբը մեկնեց համերգային շրջագայության Եվրոպայով։ Խմբի անդամները իրենց երկրպագուներին խոստացել են նոր ալբոմ թողարկել մինչ 2011 թվականի վերջը[5]։ Քրապի խոսքերով, համեմատած վերջին ալբոմների ապագա ալբոմի երաժշտությունը շատ ավելի ծանր է լինելու։ 2011 թ. մարտի 8-ին Դերոն, խմբի պաշտոնական բլոգում, հրապարակել է նոր ալբոմի երգերի անվանումները, որոնց որոշ մասըկթողարկվի միայն սինգլներում[5] Նոր "Des Wahnsinns Fette Beute" ալբոմը կթողարկվի 2012 թ. մայիսի 18-ին, որից հետո խումբը կմեկնի համանուն համերգային շթջագայության Եվրոպայով[6]։ Նոր ալբոմի ներկայացումը տեղի ունեցավ մայիսի 24-ին Մոսկվայում[7]։
Բոլոր երգերի խոսքերի հեղինակն է խմբի ավագ ու վոկալիստ Դերոն։ Շատ երգերի տեքստերի մեջ շոշափվում են սիրո, ատելության, տառապանքի, սարսափի ու մխիթարանքի թեմաները։ Երգերում շատ են նաև աթեիստական տրամադրությունները, ուր ասվում է թե «կրոնը մարդու ամենավատ թուլությունն է»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.