Ուղեծրակայան
From Wikipedia, the free encyclopedia
Ուղեծրակայան, օդաչուավոր և ավտոմատ տիեզերական թռչող ապարատ, որը տևականորեն գործում է երկրաշուրջ, լուսնաշուրջ և միջմոլորակային ուղեծրերում[1] ։ Տիեզերագնացների ուղեծրակայանը հասցնելն ու հերթափոխումն իրականացվում է տրանսպորտային տիեզերանավերով[2]։ Ուղեծրակայանը օգտագործվում է բազմաթիվ գիտական և կիրառական խնդիրների (տիեզերական տարածության, Երկրի և այլ մոլորակների ուսումնասիրում, աստղաֆիզիկական հետազոտություններ, ֆիզիկատեխնիկական, բժշկակենսաբանական փորձեր, օդերեվութաբանական դիտարկումներ[3], տարբեր տեխնոլոգիական պրոցեսների իրականացում և այլն) լուծման համար։ Մինչև 1986 թվականի մայիսը ուղեծիր են դուրս բերվել «Սալյուտ» (7), «Սքայլաբ» (1) և «Միր» (ԽՍՀՄ, արձակվել է 1986 թվականի փետրվարի 20-ին) ուղեծրակայաններ[4]։