![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/National_History_Museum_of_Ukraine.jpg/640px-National_History_Museum_of_Ukraine.jpg&w=640&q=50)
Ուկրաինայի պատմության ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի պատմության ազգային թանգարան (ուկրաիներեն՝ Національний музей історії України), Ուկրաինայի առաջատար պատմական թանգարան։ 1944 թվականից գտնվում է Կիևում` Ստարոկիևսկայա լեռան վրա։
Ուկրաինայի պատմության ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան, հնագիտական թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կիևի մարզ և Կիև |
Վայր | Կիև |
Կազմված է | Museum of Ukrainian Revolution 1917-1921? և Museum of Historical Treasures of Ukraine? |
Հասցե | Володимирська вулиця, 2, 2 Volodymyrska և 2 Volodymyrska Street02000Վլադիմիրսկայա փողոց (2) |
Հիմնադրվել է | 1899 |
Հիմնադիր | Վիկենտի Խվոյկա, Դանիիլ Շչերբակովսկի և Mykola Biliashivsky? |
Տնօրեն | Mykola Biliashivsky?, Tetiana Sosnovska? և Fedir Androshchuk? |
Կայք | nmiu.org(ուկր.) |
![]() | |
![]() |
Ուկրաինայի պատմության թանգարանում պահվում են ազգագրական, հնագիտական, գեղանկարչության և քանդակի ստեղծագործություններ, դրամագիտական հավաքածուներ, հին տպագրության գրքեր և այլ պատմական ցուցանմուշներ։ Ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ստացած շենքը կառուցվել է 1937-1939 թվականներին ճարտարապետ Իոսիվ Կարակիսի նախագծով և ի սկզբանե նախատեսված էր Ուկրաինայի Հանրապետության Գեղարվեստի առաջին դպրոցի համար։ Շենքի առջևի մասում ճարտարապետը նախագծել է լապտերասյուներով ձևավորված հետաքրքիր սանդուղք։ Շենքի հարևանությամբ` դիտահրապարակում, հետագայում տեղադրվեց հուշաքար, որի վրա Տարեգիր Նեստորի բառերով հին սլավոներենով փորագրված էր` «այստեղից սկսվում է ռուսական հողը»։