Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2004
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2004 տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 21-ին և դեկտեմբերի 6-ին։ Այն չորրորդ նախագահական ընտրությունն էր Ուկրաինայում Խորհրդային միությունից անկախանալուց հետո։ Ընտրության վերջին փուլ էին անցել ընդդիմության ղեկավար Վիկտոր Յուշչենկո և գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունից։ Ընտրությունը անցավ լարված քաղաքական պայմաններում, ԶԼՄ-ների և ընդդիմության ներկայացուցիչների վրա ճնշումներ գործադրելով, Յուշենկոյին հոգեբանական շեղման մեջ մեղադրելով[1]։
Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2004 | ||||
---|---|---|---|---|
Հոկտեմբերի 31, Նոյեմբերի 21, Դեկտեմբերի 26, 2004 | ||||
Թեկնածու | Վիկտոր Յուշչենկո | Վիկտոր Յանուկովիչ | Ալեքսանդր Մորոզ | |
Կուսակցություն | անկուսակցական | Ռեգիոնների կուսակցություն | Ուկրաինայի սոցիալիզտական կուսակցություն | |
Ձայներ առաջին փուլում | 11 125 395 (40%) |
10 970 000 (39,30%) |
1 621 154 (5,81%) | |
Ձայներ երկրորդ փուլում | 14 222 290 (46,69%) |
15 093 691 (49,42%) |
||
Ձայներ երկրորդ կրկնակի փուլում | 15 115 712 (51,99%) |
12 848 528 (44,20%) |
||
| ||||
Տեսակ | Ուկրաինայի նախագահական ընտրություններ և re-run election? | |||
| ||||
Պաշտոն | Ուկրաինայի նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Վիկտոր Յուշչենկո | |||
| ||||
Հաղթող | Վիկտոր Յուշչենկո | |||
| ||||
Նախորդ | Ուկրաինայի նախագահական ընտրություններ 1999 և Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2010 | |||
| ||||
Հաջորդ | Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2010 | |||
| ||||
Համաձայն Ուկրաինայի ընտրական օրենսգրքի, եթե որևէ թեկնածու չի հավաքում 50% և ավել ձայն ապա առաջին երկու թեկնածուները անցնում են երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ անցան Յանուկովիչը և Յուշչենկոն, որը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին։ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները հրապարակեց նոյեմբերի 23-ին, որի համաձայն ընտրություններում հեղթել էր Վիկտոր Յանուկովիչը։ Ընտրության արդյունքները բողոքարկվեցին Յուշչենկոյի և նրա կողմնակիցների կողմից և միջազգային կառույցների հետ միասին հայտարարեցին ընտրությունների կեղծման մասին[2][3]։
Այս իրավիճակը բերեց քաղաքական ճգնաժամի Ուկրաինայում, սկսվեցին խաղաղ ցույցեր, որը կոչվեց «Նարնջագույն հեղափոխություն»։ Ուկրաինայի վերին ատյանի դատարանը չեղարկեց ընտրության արդյունքները և հայտարարեց երկրորդ փուլի վերաքվեարկման մասին[2][3]։
Երկրորդ փուլի վերաքվեարկությունը կայացավ դեկտեմբերի 26-ին։ Վիկտոտ Յուշչենկոն հաղթեց՝ հավաքելով 52 տոկոս ձայն, մինչդեռ Յանուկովիչը հավաքել էր՝ 44 տոկոս։
Միջազգային դիտորդական կազմակերպությունները հայտարարեցին որ երկրորդ փուլի վերաքվեարկությունը անցել է ավելի թափանցիկ քան նախորդ ընտրւթյունները[2][3]։