Ուկրաինայի հերոս
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի հերոս (ուկրաիներեն՝ звання Герой України), Ուկրաինայի բարձրագույն կոչում, շնորհվում է Ուկրաինայի քաղաքացիներին կարկառուն հերոսական արարքի կամ կարկառուն աշխատանքային արդյունքի հասնելու համար։ Ուկրաինայի հերոս բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Ոսկե աստղ» (ուկրաիներեն՝ орден «Золота Зірка») շքանշանը կարկառուն հերոսական արարքի համար, կամ Պետության շքանշան՝ (ուկրաիներեն՝ орден Держави) կարկառուն աշխատանքային արդյունքների համար։ Գործում է 1998 թվականի օգոստոսի 23-ից[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/10/Medal_of_Golden_Star_Ukraine.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/Ukrainian_Goldenstar.jpg/320px-Ukrainian_Goldenstar.jpg)