Ուկրաինայի զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի պետական զինանշանը (ուկրաիներեն՝ Державний герб України) նրա պաշտոնական պետական խորհրդանիշներից է՝ դրոշի և օրհներգ հետ մեկտեղ։ Ներառում է փոքր և մեծ զինանշանները։ Ներկայումս պաշտոնապես օգտագործվում է միայն փոքր զինանշանը՝ հաստատված 1992 թվականի փետրվարի 19-ին։ Մեծ զինանշանը գոյություն ունի օրինագծի տեսքով։
Արագ փաստեր Մանրամասնություններ, Կրիչ ...
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Ուկրաինա |
Հաստատված | 19 փետրվարի 1992 |
Վահան | Անգլիական, լազուրե՝ բարակ ոսկե եզրերով |
Այլ տարրեր | Ոսկե եռաժանի |
Օգտագործում | Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենք |
Հեղինակային կոլեկտիվ | |
Լրացուցիչ հերալդիկ մշակում | Ա. Գրեչիլո, Օ. Կոխան, Ի. Տուրեցկի |
Փակել
Արագ փաստեր Մանրամասնություններ, Կրիչ ...
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Ուկրաինա |
Հաստատված | 1996 (նախագիժ) |
Թագ | Յարոսլավ Իմաստունի ոսկե պսակ |
Վահան | Անգլիական, լազուրե՝ բարակ ոսկե եզրերով |
Վահանաբռնիչներ | Ձախից՝ սոկե առյուծ՝ պսակադրված Դանիիլ Գալիցկու պսակով, աջից՝ ոսկե մունդիրով և ալ կարմիր անդրավարտիքով կազակ՝ զինված ոսկե մուշկետով և սուսերով |
Հիմք | Լազուրե-ոսկե ժապավեն կամ լազուրե ժապավեն ոսկե տառերով գրությամբ |
Կարգախոս | Воля. Злагода. Добро. (Կամք։ Համաձայնություն։ Բարություն։) |
Այլ տարրեր | Ոսկե եռաժանի, բռնչու ոսկե բույլ, ոսկե հասկեր |
Օգտագործում | Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենք |
Հեղինակային կոլեկտիվ | |
Ա. Իվախնենկո, Վ. Միտչենկո, Մ. Դմիտրիենկո, Յու. Սավչուկ |
Փակել
Երկու զինանշաներում էլ կենտրոնական հերալդիկ կերպարը հանդիսանում է Վլադիմիր Մեծ իշխանի՝ Կիևյան Ռուսիայի տիրակալի և մկրտիչի «եռաժանին» (ուկրաիներեն՝ тризуб)։ Բացի այդ, մեծ զինանշանի պարտադիր տարրերից է Զապորոժիեի կազակը՝ զինված մուշկետով։
Ուկրաինայի սահմանադրության մեջ զինանշանի մասին սահմանված է.
Հոդված 20. ...Ուկրաինայի մեծ պետական զինանշանը սահմանվում է օրենքով՝ հաշվի առնելով Ուկրաինայի փոքր պետական զինանշանը և Զապորոժիեի Զորքի զինանշանը... Ուկրաինայի մեծ պետական զինանշանի գլխավոր տարրն է հանդիսանում Վլադիմիր Մեծի Իշխանական Տերության նշանը (Ուկրաինայի փոքր պետական զինանշանը)[1][2]... |