![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Ukraine_topo_en.jpg/640px-Ukraine_topo_en.jpg&w=640&q=50)
Ուկրաինայի աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինան տարածքով երկրորդ պետությունն է Արևելյան Եվրոպայում։ Երկրի տարբեր մասերը ունեն տարբեր աշխարհագրական առանձնահատկություններ, լեռնայինից մինչև հարթավայրային։ Երկիրը գտնվում է 49°00′ հս․ լ. 32°00′ ավ. ե.HGЯOL կոորդինատներում։ Զբաղեցնում է 603 700 կմ² տարածք, որը աշխարհում 44-րդ ցուցանիշն է։ Ուկրաինայի մակերևույթի 98% ցամաքային է և միայն 2% են զբաղեցնում ջրային տարածքները։ Հարավից երկիրը դուրս է գալիս դեպի Սև ծով, ափեզրի երկարությունն է 2782 կմ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Ukraine_topo_en.jpg/640px-Ukraine_topo_en.jpg)
Ուկրաինայի ընդհանուր սահմանի երկարությունն է 4663 կմ։ Երկիրը սահմանակից է Ռուսաստանի (1576 կմ), Մոլդավիայի (939 կմ), Բելառուսիայի (891 կմ), Ռումինիայի (531 կմ), Լեհաստանի (526 կմ), Հունգարիայի (103 կմ), և Սլովակիայի (97 կմ) հետ։ Ուկրաինայի ամենաբարձր կետն է Գովերլա լեռը, որի բարձրությունն է 2061 մ, իսկ ամենացածրադիր կետն է Կույալնիկի լիմանը, այս կետը ընկնում է ծովի մակերևույթից 5 մ ներքև։