Ուխտագնացություն դեպի Սան-Իսիդրո աղբյուր
Ֆրանցիսկո Գոյայի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Ուխտագնացություն դեպի Սան-Իսիդրո աղբյուր (իսպ.՝ Peregrinación a la fuente de San Isidro), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի որմնանկարը, հեղինակն այն նկարել է 1819 թվականից մինչև 1823 թվականը[2], «Խուլերի Տան» պատի վրա։ 14 նմանատիպ պատկերներից մեկը, որն ավելի ուշ տեղափոխվել է կտավի վրա և այժմ պահվում է Պրադո թանգարանում։
Ուխտագնացություն դեպի Սան-Իսիդրո աղբյուր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա |
տարի | 1819 և 1820[1] |
բարձրություն | 127 սանտիմետր[1] |
լայնություն | 266 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Իսպանիա |
ժանր | կենցաղային ժանր |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան |
մասն է | Մռայլ նկարներ |
Ծանոթագրություններ | |
Paseo del Santo Oficio (Goya) Վիքիպահեստում |
Կոմպոզիցիան ի սկզբանե, ըստ ընկերոջ Գոյա Անտոնիո Բրուգադի գույքագրման 1828-1830 թվականներին գտնվել է «Խուլերի Տան» վերին հարկում գտնվող պաննոյի մեջ։ Ի թիվս այլ «Մռայլ նկարների» տեղափոխվել է կտավի վրա նկարիչ Սալվադոր Մարտինես Կուբելսոմի կողմից, ֆրանսիական բանկիր Ֆրեդերիկ Էմիլ դ'Էրլանգերի խնդրանքով, 1878-ի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրելու համար։ Աշխատանքը չի գրավել գնորդներին, հետևաբար, 1881 թվականին նվիրաբերվել է Պրադո թանգարանին։