Ջեյմս Ջոյսի վեպը From Wikipedia, the free encyclopedia
«Ուլիսես»[4] (անգլ.՝ Ulysses), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի երկրորդ վեպն է։ Վեպը գրվել է 7 տարում և առաջին անգամ հատվածներով հրատարակվել է ամերիկյան The Little Review ամսագրում 1918 թվականից մինչև 1920 թվականը, իսկ 1922 թվականին այն ամբողջությամբ հրատարակվել է Ֆրանսիայում։ 2011 թվականին վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան)։
Վեպը պատմում է մեկ օրվա՝ 1904 թվականի հունիսի 16-ին կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։
Ջեյմս Ջոյսը Ուլիսեսը բաժանել է 18 գլուխների կամ միջադեպերի։ Առաջին գլխում գիրքը կարող է թվալ ոչ կառուցվածքային, քաոսային և այդ պատճառով Ջոյսը մի անգամ ասել է որ նա «զետեղել է այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»։ Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ։ Ջոյսը կազմում է վեպի երկու սխեմա։ Առաջին սխեման կազմվել էր 1920 թվականին իր ընկերոջ՝ Կարլո Լինանտի, իսկ երկրորդը՝ 1921 թվականին Վալերի Լարբոյի համար։ Ի սկզբանե Ջոյսը դեմ էր այդ սխեմաների մեծածավալ հրապարակմանը, բայց և այնպես 1931 թվականին իրեն պոռնոգրաֆիայի մեղադրանքների դեմ պաշտպանելու թույլտվությամբ Սթյուարթ Գիլբերտի կողմից տպագրվեց երկրորդ սխեման Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքում[5][6]։
Ուլիսեսի ամեն միջադեպ ունի իր թեման, տեխնիկան և կապը գործող անձանց և Ոդիսևսի գործող անձանց միջև։ Ինքնագիր տեքստը չուներ վերնագրված միջադեպեր, դրանք տեղի էին ունենում Լինանտի և Հիլբերտի սխեմայով։ Սեփական նամակներում Ջոյսը միջադեպերը անվանեց իր հոմերոսական վերնագրերով։ Որոշ միջադեպերի վերնագրեր ունեն անմիջական կապեր, օրինակ, «Նավսիկան» և «Տելեմաքոսը» վերցված են Վիկտոր Բերիի երկհատորյակի «Փյունիկեցիները և Ոդիսևսը» գրքից, որի հետ հեղինակը ծանոթացել է 1918 թվականին Ցյուրիխի կենտրոնական գրադարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.