From Wikipedia, the free encyclopedia
Ուլիսես Սիմփսոն Գրանտ (ի ծնե՝ Hiram Ulysses Grant, ապրիլի 27, 1822[1][2][3][…], Փոյնթ Փլեզընթ, Կլերմոնտ, Օհայո, ԱՄՆ - հուլիսի 23, 1885[1][2][3][…], Ուիլթոն, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և ռազմական գործիչ, ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի տարիներին հյուսիսային գնդի զորահրամանատար, բանակի գեներալ (1866 թվականի հուլիսի 25-1869 թվականի մարտի 4)։ 1869 թվականի մարտի 4-ից մնչև 1877 թվականի մարտի 4ը ԱՄՆ 18-րդ նախագահ։ 1913-ից Գրանտի դիմանկարը պատկերված է 50 դոլար արժողությամբ թղթադրամի վրա։ Ամերիկայի փիլիսոփայական հասարակության անդամ (1868), արժանացել է Կոնգրեսի Ոսկե մեդալի (1863)։
Ուլիսես Ս. Գրանթ անգլ.՝ Ulysses S. Grant | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | ճանապարհորդ հետազոտող, գրող, պետական գործիչ և բանակի սպա |
Դավանանք | պրեսբիտերականներ և մեթոդիզմ |
Ծննդյան օր | ապրիլի 27, 1822[1][2][3][…] |
Ծննդավայր | Փոյնթ Փլեզընթ, Կլերմոնտ, Օհայո, ԱՄՆ |
Վախճանի օր | հուլիսի 23, 1885[1][2][3][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ուիլթոն, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Գրանթի դամբարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Hiram Ulysses Grant |
Հայր | Ջես Ռութ Գրանթ[4] |
Մայր | Հաննա Սիմփսոն Գրանթ[4] |
Ամուսին | Ջուլիա Գրանտ[4] |
Զավակներ | Ֆրեդերիկ Դենթ Գրանթ, Ուլիսես Ս. Գրանթ կրտսեր, Նելլի Գրանթ[4] և Ջես Ռութ Գրանթ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հայրեմ Ուլիս Գրանտը ծնվել է 1822 թվականին։ Նրա ծնողները՝ ծագումով շոտլանդացիներ են, ընտանիքը եղել է ապահովված՝ հայրը ունեցել է դուբիլային արհեստանոց[5]։ Ուիլսի մոր ազգանունը՝ Սիմփսոն, երբեմն սխալմամբ մեկնաբանվում է որպես նրա երկրորդ անուն, չնայած, Գրանտի վկայությամբ, դա չի համապատասխանում ճշմարտությանը[5]։
1843 թվականին Գրանտն ավարտել է Վեստ-Փոյնթի ռազմական ակադեմիան, առաջադիմության 21-րդն էր և ստացել երկրորդ լեյտենանտի ժամանակավոր կոչում։ Գրանտը ծառայել է որպես կվարտիրմեյստեր Միսուրիի սահմանի 4-րդ հետևակային գնդում, այստեղ նա ստիպված էր կռվել հնդիկների հետ։ 1845 թվականին, երբ սկսվեց Մեքսիկայի հետ պատերազմը, Հրանտի գունդը ուղարկվեց Տեխասի սահման և ակտիվ մասնակցություն ունեցավ հետագա ռազմական գործողություններին։ 1854 թվականին նա հեռացավ զինվորական ծառայությունից և հաստատվեց Սենթ Լուիսում՝ դառնալով ֆերմեր, հետագայում տեղափոխվելով Գալենա՝ Իլինոյս նահանգ, իր հոր մոտ, որը շարունակում էր զբաղվել մաշկի արտադրությամբ։
Ակադեմիայում Գրանտը ստացել է «Քեռի Սեմ Գրանտ» մականունը, կամ պարզապես Սեմ, անվան ինիցիալով, որոնց տակ Գրանտը գրանցվել է ակադեմիա։
Երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, Գալենում կամավորական ջոկատ ստեղծվեց, որտեղ էլ Գրանտն ընտրվեց հրամանատար։ Իլինոյսի նահանգապետի հանձնարարությամբ Գրանտը երկու ամսվա ընթացքում կազմակերպել է 21 գունդ և նշանակվել է նրանցից մեկի հրամանատար։ Շուտով նա փաստացի դարձավ Հյուսիսային Միսուրիի շրջանում կենտրոնացած բոլոր կամավորական զորքերի հրամանատար, և օգոստոսի 23-ին նշանակվեց կամավորների բրիգադի գեներալ։ Հետագայում պատերազմի ընթացքում ի հայտ եկան Գրանտի ակնառու ռազմավարական ունակությունները, հատկապես 1862 թվականի սկզբին Հենրի և Դոնելսոն ֆորտերը գրավելիս։
Դոնելսոնի ամրոցը գրավելու ժամանակ Գրանտը ստացել է «Անվերապահ կապիտուլյացիա գեներալ» մականունը (անգլ.՝ Unconditional Surrender), մականունների բառերի առաջին տառերը համընկնում են Գրանտի ինիցիալների հետ։ Հրանտը դարձավ ազգային հերոս, նրա վրա աստիճանաբար դրվում էին զորքերի հրամանատարությանը վերաբերող ավելի ու ավելի կարևոր խնդիրներ։ 1862 թվականի դեկտեմբերի 17-ին Գրանտը հրեաներին արտաքսել է Թենեսի, Միսիսիպի և Կենտուկի նահանգներից[6] (ինչի համար էլ հետագայում հրապարակավ զղջացել է[7]): 1863 թվականի հուլիսին Գրանտին երկար պաշարումից հետո հաջողվել է ստիպել հանձնել Վիքսբերգը։ 1863 թվականի նոյեմբերին Գրանտը Չաթանուգա քաղաքում ապաշրջափակեց սսևերյանների կայազորը՝ ջախջախելով կոնֆեդերատներին Չատանուգայի հայտնի ճակատամարտում։ 1863 թվականի դեկտեմբերին կոնգրեսը որոշեց ոսկե մեդալ նվաճել Գրանտի պատվին և շնորհակալություն հայտնեց նրան և նրա բանակին։ 1864 թվականի մարտի 2-ին Կոնգրեսը ամերիկյան բանակի համար նոր կոչում սահմանեց՝ բանակի գեներալ-լեյտենանտ, և նախագահ Լինքոլնը անմիջապես նրան շնորհեց Գրանտ, որին դրանից հետո հանձնարարվեց կոնֆեդերատների բանակի դեմ ռազմական գործողությունների գլխավոր ղեկավարումը։
Հետագայում գեներալ Վ. Շերմանը գրել է, որ որպես զորավարի Գրանտի գլխավոր և լավագույն որակն այն էր, որ թշնամին կարող է նրա հետ հաշվի նստել[8]։ Գրանտը միավորման համար պատերազմ է սկսել՝ հենվելով ֆեդերացիայի մարդկային ռեսուրսների գերազանցության վրա։ Նա բոլորովին չէր մտածում մարդկային կորուստների մասին։ Թավուտների ճակատամարտում 18 հազար մարդ կորցնելով՝ նա սառնասրտորեն շարունակել է հարձակումը և Սպոթսիլվեյնիի ճակատամարտում կորցրել է ևս 18 հազար մարդ։ Մի քանի շաբաթ անց Քոլդ Հարբորի մոտ հարավցիների ամրացված դիրքերի վրա ճակատային գրոհներում նա կործանել է ևս 13 հազար զինվոր։ «Սարսափելի ու անողոք ինչ-որ բան է տեղի ունեցել, և հին խոսքերը, ինչպիսիք են «հաղթանակը» և «պարտությունը», կորցրել են իրենց նշանակությունը։ Մի անշնորհք փոքրիկ մարդ է կարմիր ցցված մորուքով (գեներալ Գրանտ) մտադիր է շարունակել առաջ շարժվել, և այժմ ամբողջ պատերազմը եղել է մեկ շարունակական պայքար։ Եթե մի հարված չի հաջողվել, ապա անմիջապես հարվածել է մյուսին» (Բրյուս Քաթոն)[9]։
1865 թվականի ապրիլին, համառ մարտերից հետո, Հրանտը գեներալ Լիին ստիպեց հանձնվել Ապոմատոքսի ողջ բանակին և դրանով վերջ դրեց քաղաքացիական պատերազմին։ 1866 թվականին Կոնգրեսի կողմից նրան տրվել է բանակի գեներալի տիտղոս, որն անցել է գեներալ Շերմանին այն բանից հետո, երբ Գրանտը 1869 թվականի մարտի 4-ին ստանձնել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։ 1867 թվականին նա ժամանակավորապես զբաղեցրել է ռազմական նախարարի պաշտոնը նախագահ Ջոնսոնի վարչակազմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.