From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ջոն Ֆելներ (անգլ.՝ William John Fellner, մայիսի 31, 1905[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 15, 1983[1], Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի տնտեսագետ, Յեյլի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1969 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Ուիլյամ Ֆելներ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1905[1] Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 15, 1983[1] (78 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | Հունգարիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3] |
Ալմա մատեր | Բուդապեշտի համալսարան (1920) և HU Berlin (1929) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և հունգարերեն |
Գիտական ղեկավար | Վեռներ Զոմբարտ[4] |
Եղել է գիտական ղեկավար | Robert Dorfman?, Ռիչարդ Ռ. Նելսոն, Բելա Բալաշա, Էդմունդ Ֆելպս, James W. Friedman?, Sidney G. Winter?, Harry A. Miskimin?[5] և Craig Eliot Swan?[6] |
Պարգևներ | |
Հայր | Henrik Fellner? |
Ուիլյամը ծնվել է 1905 թվականի մայիսի 31-ին Բուդապեշտում։ Նա ուներ ևս երեք եղբայր՝ Պավելը, Ալֆրեդը և Ջորջը։ Միջնակարգ կրթություն ստացել է Բուդապեշտի դպրոցում[8]։
Ավարտել է Բուդապեշտի համալսարանը, այնուհետև սովորել է Շվեյցարիայի Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, հետո Բեռլինի համալսարանում, որտեղ տնտեսագիտության դոկտորական աստիճան է ստացել 1929 թվականին[9]։
Հունգարիա վերադառնալուց հետո նա որպես գործընկեր 1929-1938 թվականներին աշխատել է ընտանեկան բիզնեսում։ Դրանից հետո մեկնել է ԱՄՆ և դասախոսական գործունեություն է սկսել որպես պրոֆեսորի ասիստենտ, այնուհետև 1939-1947 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ 1947-1952 թվականներին՝ տնտեսագիտության լիարժեք պրոֆեսոր։ 1952-1959 թվականներին եղել է Յեյլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 1959-1973 թվականներին՝ Ստերլինգի անվան տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր։ Հրաժարական է տվել 1973 թվականին՝ դառնալով Յելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։ 1973-1975 թվականներին եղել է տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ[9]։
Ֆելները 1965 թվականից եղել է Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ, Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1969 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ[9]։
Ֆելները մահացել է 1983 թվականի սեպտեմբերի 15-ին՝ սրտի կաթվածից, Վաշինգտոնի իր տանը[8]։
Ֆելերն ամուսնացել է Վալերիա Կորեկի հետ և ունեցել են դուստ՝ Աննա Թոմասը։
Իր ձեռքբերումների համար պարգևատրվել է[9]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.