From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Սմիթ (անգլ.՝ William Smith, մարտի 23, 1769[1][2][3], Churchill, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - օգոստոսի 28, 1839[1][2][3], Նորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի երկրաբան, հայտնի է իր կազմած ծավալուն երկրաբանական քարտեզով։
Ուիլյամ Սմիթ անգլ.՝ William Smith | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1769[1][2][3] Churchill, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 28, 1839[1][2][3] (70 տարեկան) Նորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Բնակության վայր(եր) | Անգլիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | հնէաբան, քաղինժեներ, երկրաբան և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն, Քարտեզագրություն և մելիորացիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Հայտնի աշակերտներ | John Phillips? |
Պարգևներ | |
William Smith (geologist) Վիքիպահեստում |
Ուիլյամ Սմիթը հետազոտել է փորվող ջրանցքների խրամուղիները։ Նա միևնույն տեսակի ապարներ է հայտնաբերել տարբեր վայրերում և բացահայտել, որ նստվածքային ապարների առանձին տեսակներին բնորոշ են բրածոների միանման խմբեր։ Սմիթը եզրակացրել է, որ ամենահին ապարները գտնվում են ամենաստորին շերտերում։
Սմիթի աշխատությունները հիմք են դրել պատմերկրաբանությանը և շերտագրությանը որպես ինքնուրույն երկրաբանական գիտություններ։ Սմիթը հաստատել է, որ տարբեր շրջաններում մերկացող և անմիջապես միմյանց հետ կապ չունեցող նստվածքային ապարների շերտերը կարող են համադրվել ըստ հասակի՝ նրանց մեջ պարունակվող բրածո օրգանիզմների ղեկավարող բրածոների միջոցով։ Սմիթը առաջին անգամ (1813—1815) կազմել է Անգլիայի երկրաբանական քարտեզը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.