From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ուիլյամ Շվենկ Գիլբերտ (նոյեմբերի 18, 1836[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 29, 1911[1][2][3][…], Grim's Dyke, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի գրող, դրամատուրգ, լիբրետիստ, բանաստեղծ և նկարիչ։
Ուիլյամ Շվենկ Գիլբերտ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 29, 1911[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Grim's Dyke, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Լոնդոն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և Մեծ Էլինգի դպրոց |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, լիբրետիստ, նկարազարդող, սցենարիստ, թատերական ռեժիսոր և բարիսթեր |
Ամուսին | Lucy Agnes Turner? |
Ծնողներ | հայր՝ William Gilbert?[5], մայր՝ Anne Mary Bye Morris?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գիլբերտ և Սալիվան |
Ստորագրություն | |
W. S. Gilbert Վիքիպահեստում |
Ուիլյամ Շվենկ Գիլբերտը ծնվել է 1836 թվականի նոյեմբերի 18-ին քաղաք Լոնդոնում անգլիացի վիպասան Ուիլյամ Գիլբերտի ընտանիքում[6]։
Հայտնի է որպես տասնչորս կոմիկական օպերաների լիբրետոյի հեղինակ, որոնք գրվել են կոմպոզիտոր սեր Արթուր Սալիվանի հետ համագործակցությամբ։ Ամենահայտնի օպերաներն են «Պինաֆորը, Նորին մեծության նավը», «Պենսանսի ծովահենները» և ամենաշատ ներկայացվող ստեղծագործությունը՝ «Միկադոն»[7]։ Դրանք, ինչպես նաև այլ, այսպես կոչված, «Սավոյյան օպերաներ», պարբերաբար բեմադրվում են անգլալեզու և այլ երկրներում։ Անգլերենում այս օպերաներից շատ տողեր դարձել են ասացվածքներ[8]։
Գիլբերտը նաև գրել է բանաստեղծական ժողովածու «Բեբայի բալադները» սեփական հումորային նկարներով։ Նրան պատկանում են ավելի քան 75 պիեսներ և լիբրետոներ, բազմաթիվ պատմվացքներ,բանաստեղծություներ, երգերի տեքստեր և տարբեր այլ կատակերգական և լուրջ ստեղծագործություններ։ Նրա պիեսները և ռեալիստական ռեժիսուրայի ոճը ոգեշնչել է բազմաթիվ դրամատուրգների, այդ թվում ՝ Օսկար Ուայլդի և Ջորջ Բերնարդ Շոուի[9]։ Ըստ անգլերեն և ամերիկյան գրականության Քեմբրիջյան պատմության, «Գիլբերտի քնարական տաղանդը և չափածո վարպետությունը բարձրացրեցին կոմիկական օպերայի բանաստեղծական որակը այն մակարդակի, որին երբեք չէր հասել և դրանից հետո չի հասել»[10]։
Ուիլյամ Շվենկ Գիլբերտը մահացել է 1911 թվականի մայիսի 29-ին հայրենի քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.