Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի (անգլ.՝ William Michael Rossetti, սեպտեմբերի 25, 1829(1829-09-25)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1919(1919-02-05)[2][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի քննադատ և գրող։ Պրեռաֆայելիտների եղբայրության առաջին անդամներից մեկն է։

Իտալացի արտագաղթյալ, հայրենասեր բանաստեղծ Գաբրիել Ռոսսետտիի և Ֆրենսիս Պոլիդորիի որդին է։ Մարիա Ռոսսետտիի, գեղանկարիչ և բանաստեղծ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և բանաստեղծուհի Քրիստինա Ռոսսետտիի եղբայրն է։

Կենսագրություն

Ուիլյամ Ռոսսետտին երիտասարդ տարիներին հետաքրքրվել է գեղանկարչությամբ և գրականությամբ։ Նա դարձել է Պրեռաֆայելիտների եղբայրության հիմնադիրներից մեկը (1848 թվականին), ինչպես նաև ոչ պաշտոնական կազմակերպիչը և մատենագիրը, խմբագրել է պրեռաֆայելիտական The Germ («Ծիլ») ամսագիրը և հրատարակել է այնտեղ իր բանաստեղծությունները։

1850-1858 թվականներին Ուիլյամ Ռոսսետտին արվեստի թեմայով հոդվածներ է գրել The Spectator ամսագրի համար, 1861-1865 թվականներին աշխատել է Fraser's Magazine ամսագրում, 1873-1878 թվականներին՝ The Academy-ում։ Նա նաև հրատարակել է քննադատական աշխատություններ, օրինակ՝ «Ժամանակակից կերպարվեստը» (անգլ.՝ Fine Art: Chiefly Contemporary, 1869)։ 1889 թվականին լույս է տեսել նրա գիրքը, որը նվիրված էր Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներին և քնարերգությանը, իսկ 1895 թվականին Դ. Գ. Ռոսսետտիի՝ կենսագրությանը։ Բացի այդ, երբ լույս է տեսել Քրիստինա Ռոսսետտիի բանաստեղծությունների ժողովածուն, Ուիլյամ Մայքլը խմբագրել է այն։ Հուշերը, որոնք կրել են «Որոշ հիշողություններ» (անգլ.՝ Some Reminiscences) անվանումը, վերարտադրել են նրա ծանոթությունը Վիկտորյական դարաշրջանի բազմաթիվ հայտնի անձանց հետ։

1874 թվականին Ուիլյամ Ռոսսետտին ամուսնացել է նկարիչ Ֆորդ Մեդոքս Բրաունի դստեր՝ նկարչուհի Լյուսի Մեդոքս Բրաունի հետ։

Աշխատանքներ

Ուիլյամ Ռոսսետտին ձևակերպել է պրեռաֆայելիտների հայեցակարգը.

  • Լինել անկեղծ։
  • Ուսումնասիրել բնությունն ու իմանալ, թե ինչպես ճշգրիտ արտացոլել այն։
  • Խուսափել օտար ազդեցությունից։
  • Եվ վերջապես աշխատել որակով և լավ։

Նա եղել է Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի առաջին պաշտպաններից մեկը «Սուինբյորնի պոեմների և բալլադների քննադատություն» (անգլ.՝ Criticism on Swinburne's Poems and ballads, 1866) աշխատանքում[3]։ Ուիլյամ Ռոսսետտին շատ սիրել է Պերսի Բիշի Շելլիին, մասնակցել է նրա գրքերի վերահրատարակմանը և նույնիսկ հիմադրել է գրական միություն, որը նվիրված էր Շելլիին (անգլ.՝ Shelley Society)։ Նա նաև հրատարակել է նամակագրությունը իր եղբոր՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ[3]։

Ուիլյամ Ռոսսետտին մեծ ներդրում է ունեցել Բրիտանիկա հանրագիտարանի կազմման մեջ։ Ահա օրինակ այս տեսքն ունի Անջելիկոյին նվիրված նրա հոդվածից մի հատվածը.

Անջելիկոյի նկարների խոր «աստվածավախությունը» փաստացի դրանց հիմնական բնույթն է։ Դեմքերը պսակված են խանդավառ հարգալիության, բուռն բարեպաշտության և բանականության լույսի այնպիսի լուսապսակով, որը հասանելի է միայն ընտրյալների շրջանակին։ Այդ իսկ պատճառով Ֆրա Անջելիկոյի նկարները գրավում են շատ մարդկանց… Մյուս կողմից, դեմքերը դառնում են քաղցր-մեղցր և փքունատես՝ կրոնականության անբնական և անսեռ ժպիտով, որում կա արհեստականության կամ անգամ երեսպաշտության երանգ։ Դրա պատճառով էլ որոշներին դուր չեն գալիս այդ նկարները։ Չնայած ամենին՝ Ֆրա Անջելիկոն իր ժամանակների երևելի անձանցից է…

Հետաքրքիր փաստեր

Դեռևս 1871 թվականին Լյուսի Մեդոքս Բրաունը նկարել է իր ապագա ամուսնուն կախարդ Պրոսպերոյին «Ֆերդինանդը և Միրանդան շախմատ են խաղում» նկարում, որտեղ այլաբանական ձևով պատկերված են Բրաուն ընտանիքի անդամները և նրանց մեջ եղած բարդ հարաբերությունները։

Ընտրյալ մատենագրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.